«Դեղերի մասին» ՀՀ նոր օրենքն այսօրվանից ուժի մեջ է մտել, հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Տեղեկացնում ենք, որ բոլոր այն նորմերը (այդ թվում` դեղերը դեղատոմսով բաց թողնելու վերաբերյալ), որոնց կիրարկման համար օրենքով նախատեսված են ենթաօրենսդրական ակտերի (կառավարության որոշումներ, առողջապահության նախարարի հրամաններ) ընդունում, կգործեն համապատասխան ենթաօրենսդրական  ակտերի ընդունումից եւ ուժի մեջ մտնելու պահից` հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի  68-րդ հոդվածի 4-րդ մասը:

Ենթաօրենսդրական ակտերի ընդունման եւ ուժի մեջ մտնելու մասին ՀՀ առողջապահության նախարարությունը լրացուցիչ կծանուցի: