• Latest news

ԱՀԿ. Ծխելը համաշխարհային տնտեսությանը տարեկան 1 տրլն դոլարի վնաս է հասցնում

10 հունվարի, 2017  19:13

Ծխելը համաշխարհային տնտեսությանը տարեկան 1 տրլն դոլարի վնաս է հասցնում։ Այս մասին ասված է հունվարի 10-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության եւ ԱՄՆ քաղցկեղի ազգային ինստիտուտի համատեղ զեկույցում։

«Ծխախոտի տնտեսությանն ու ծխախոտի վերահսկողության տնտեսությանը» նվիրված զեկույցի հեղինակները եկել են այն եզրակացության, որ ծխախոտի արդյունաբերությունը եւ դրա մահաբեր ազդեցությունը համաշխարհային տնտեսությանը տարեկան 1 տրլն դոլարի վնաս են  հասցնում բուժման ծախսերի եւ աշխատանքի արտադրողականության կորուստների վերականգնման համար։ Ավելին՝ զեկույցի համաձայն՝ ամեն տարի 6 մլն մարդ մահանում է ծխախոտի սպառման պատճառով, ընդ որում, հիմնականում դրանք զարգացող երկրների բնակիչներ են։

«Ծխախոտի սպառման գլոբալ բեռը հսկայական է, այն ավելի ծանր է դառնում միջին եւ ցածր եկամուտ ունեցող երկրներում»,- ասված է հետազոտությունը։

Աշխարհում կա 1.1 մլրդ ծխող մարդ։ Նրանցից մոտ 226 մլն-ն ապրում է աղքատության մեջ։

Փորձագետների գնահատմամբ՝ մեկ տուփ ծխախոտի համար հարկերը 0.8 տոկոսով  մեծացնելը թույլ կտար պետություններին հավելյալ 140 մլրդ դոլար ստանալ տարեկան։ Դա միջինում ծխախոտի արտադրանքի գները 42 տոկոսով կբարձրացներ, ինչի արդյունքում ծխողների թիվը 66 մլն-ով կամ 9 տոկոսով կպակասեր։

Զեկույցի հեղինակները նշում են, որ 2014-ին 5 խոշորագույն ընկերությունները վերահսկում էին ծխախոտի համաշխարհային շուկայի 85 տոկոսը։ Դրանց ազդեցության սահմանափակման քաղաքականությունը խոստանում է հանգեցնել ծխախոտի սպառման նվազեցմանը, կարծում են փորձագետները։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել