• Latest news

Հայաստանում ոսկրածուծի փոխպատվաստման առաջին վիրահատությունը պլանավորում են իրականացնել փետրվարի վերջին

3 փետրվարի, 2017  17:04

Հայաստանում ոսկրածուծի փոխպատվաստման առաջին վիրահատությունը պլանավորում են իրականացնել արդեն այս տարվա փետրվարին։ Այս մասին լրագրողներին ասել է Առողջապահության նախարարության աշխատակազմի բուժօգնության քաղաքականության վարչության պետ Ծաղիկ Վարդանյանն եւ հեմատոլոգ Նատա Մելկիկյանը։

Հեմատոլոգիական կենտրոնի բարձր դոզային քիմիաթերապիայի եւ ոսկրածուծի փոխպատվաստման բաժանմունքն արդեն պատրաստ է։ Այն ունի անհրաժեշտ սարքավորումներ եւ օդի մաքրման հատուկ համակարգ, իսկ պատերն եւ հատակը ծածկված են հատուկ պաշտպանիչ նյութով։ Այդ բաժանմունքում աշխատող մասնագետները վերապատրաստում են անցել Գերմանիայի, Չեխիայի եւ ԱՄՆ–ի կլինիկաներում։ Նրանք բոլորը պատրաստվում են ողնուղեղի փոխպատվաստման վիրահատությունների։

Ծաղիկ Վարդայանը եւ Նատա Մելկիկյանը նշեցին, որ լիակատար պատրաստության համար դեռեւս պակասում են որոշ դեղամիջոցներ, որոնք պետք են փոխպատվաստումից հետո։ Դրանցից շատերը Հայաստանում գրանցված չեն եւ շատ թանկ արժեն։ Հիմա մասնագետները եւ առողջապահության կազմակերպիչները միջոցներ են փնտրում անհրաժեշտ դեղամիջոցները երկիր ներկրելու համար։

Դեռեւս լուծված չեն նաեւ վճարման հարցերը։ Ծաղիկ Վարդանյանը նշեց, որ ոսկրածուծի փոխպատվաստումը թանկարժեք պրոցեդուրա է, եւ թեպետ Հայաստանում այն ավելի էժան է, քան մյուս երկրներում, հիվանդները դժվար թե կարող են իրենց թույլ տալ ինքնուրույն վճարել դրա համար, ուստի անհրաժեշտ է այդ հարցում կառավարության եւ բարեգործական կազմակերպությունների օգնությունը ներգրավել։

Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրում արդեն մոտ 28 000 պոտենցիալ դոնոր է գրանցված: Վերջին 10 տարվա ընթացքում նրանցից 30-ը ցողունային բջիջներ է հանձնել, որոնք փոխպատվաստվել են նրանց հետ համատեղելի մարդկանց, որոնք տառապում են լեյկեմիայով, լեյկոզով կամ արյան այլ չարորակ հիվանդություններով: 

Ցողունային բջիջների փոխպատվաստումը սովորաբար անհրաժեշտ է այնպիսի հիվանդությունների ժամանակ, ինչպիսիք են լեյկոզը, լիմֆոման, ապլաստիկ անեմիան, տալասեմիան։ Դեպքերի 70-80 տոկոսում քիմիաթերապիայով բուժումը արդյունավետ է լինում այդ հիվանդությունների ժամանակ, մնացած դեպքերում ապաքինման մոտ 50 տոկոս հավանականություն կարող է տալ ոսկրածուծի փոխպատվաստումը։ Դա բավականին մեծ տոկոս է։

Ամեն տարի նման փոխպատվաստման կարիք ունի մոտ 60 հիվանդ, որոնցից 10-12-ը մինչեւ 18 տարեկան երեխաներ են։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել