• Latest news

Ֆրանսիական հայտնի ինստիտուտը քաղցկեղի բուժման իր մոդելը ներդնում է Հայաստանում

10 փետրվարի, 2017  16:53

Փարիզի Գյուստավ Ռուսսի ուռուցքաբանական ինստիտուտը արդեն մի քանի տարի է, ինչ համագործակցում է Հայաստանի Ուռուցքաբանության ազգային կենտրոնի հետ, եւ այժմ մտադիր է այս համագործակցությունն ընդլայնել՝ կենտրոնի բազայի վրա նորագույն բաժանմունքներ ստեղծելով: Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Տանանյանը:

Համագործակցության հետագա ծրագրերը քննարկելու նպատակով երկօրյա այցով Երեւան է այցելել ինստիտուտի ղեկավար Ալեքսանդր Էգերմոնտը:

Արմեն Տանանյանը մեզ ասաց, որ Փարիզի ինստիտուտի հետ համագործակցության շրջանակներում հայ մասնագետները արդեն վերապատրաստում են անցել, կազմակերպվել են համատեղ գիտական համաժողովներ:

Նա նշեց, որ իր ղեկավարած կենտրոնը մշակել է ուռուցքային հիվանդությունների դեմ պայքարի 2017-2022 թվականների ռազմավարությունը: Այժմ այս ռազմավարության վրա տարվող աշխատանքներին միացել են նաեւ ֆրանսիացի մասնագետները, որպեսզի վերջնարդյունքում այնպիսի մոդել մշակվի, որն ամբողջովին համապատասխանի եվրոպական ստանդարտներին: «Այս համատեղ աշխատանքի հիմնական նպատակը այնպիսի ծրագրի մշակումն է, որը թույլ կտա ներդնել օուռուցքային հիվանդությունների ախտորոշման եւ բուժման նորագույն մեթոդները, քաղցկեղը հայտնաբերել վաղ փուլերում, մեծացնել բուժման արդյունավետությունը եւ բարելավել օնկոհիվանդների կյանքի որակը, որպեսզի քաղցկեղով հիվանդները բուժման համար այլեւս Հայաստանից արտասահման չմեկնեն»,- պարզաբանեց նա:

Հայաստանի առողջապահության նախարարությունից հայտնեցին, որ երկօրյա այցի ընթացքում Ալեքսանդր Էգերմոնտը հանդիպել է վարչապետ Կարեն Կարապետյանի եւ Առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանի հետ:

Վարչապետի մոտ ընդունելության ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Գյուստավ Ռուսսի ինստիտուտը պատասխանատվություն ստանձնի Հայաստանում հետագայում եւս բարելավելու օնկոլոգիական ծառայությունները եւ իր բրենդով ճանապարհ հարթի Հայաստանում բժշկական տուրիզմի զարգացման համար:

Հանդիպումից հետո Ալեքսանդր Էգերմոնտը պարզաբանել է, որ բժշկության, խնամքի եւ գիտության իրենց համակցված մոդելը կարող է ներդրվել այն երկրներում, որտեղ համապատասխան ենթակառուցվածքներ կան եւ քաղցկեղի դեմ պայքարելու խնդիր: Նա ընդգծել է, որ ֆրանսիական մոդելի ներդրման համար կարող են լավ հիմք դառնալ հայ բժիշկների գիտելիքներն ու հմտությունները:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է