• Latest news

«Ալֆա Ֆարմ» դեղատանը խաղարկվել է 30 հազար դրամ արժեքով նվեր քարտերի երկրորդ փաթեթը (ֆոտո)

27 մարտի, 2017  17:59

Մարտի 26-ին «Ալֆա Ֆարմ» դեղատնային ցանցի Հյուսիսային պողոտայի մասնաճյուղում տեղի է ունեցել «Նվիրի՛ր քեզ, նվիրի՛ր նրան» կարգախոսով երկրորդ խաղարկությունը (ֆոտոռեպորտաժ): Խաղարկվել է 30 հազար դրամ արժեքով 25 նվեր քարտերի հերթական փաթեթը, նույնքան քարտ էլ գնորդներն արդեն շահել են անցած կիրակի՝ մարտի 19-ին, ծրագրված է ընդհանուր 100 քարտ խաղարկել:

Դեղատան աշխատակիցները վերստին ներկայացրել են խաղարկության պայմանները՝ դրան մասնակցում են այն գնորդները, որոնք Երեւանում եւ մարզերում «Ալֆա Ֆարմ» ցանցի դեղատներից մեկում ձեռք են բերել 5000 եւ ավելի դրամ գումարի կոսմետիկա եւ հիգիենայի պարագաներ: Նրանք խաղարկությանը մասնակցելու կտրոններ են ստացել, որի անցկացման ժամկետի եւ տեղի մասին տեղեկացվել են SMS հաղորդագրությամբ: Խաղարկությանը մայրաքաղաքի բնակիչների ներկայությունը պարտադիր է, մարզերի բնակիչներին կտրոնը շահելու դեպքում տեղեկացնում են հեռախոսով, իսկ քարտերը փոխանցում են բնակավայրի դեղատներում:

Երիտասարդ մայրիկ Անի Հովնանյանը, որի երկրորդ երեխան լույս աշխարհ կգա հաջորդ ամիս, խաղարկությանը եկել էր դստրիկի հետ: NEWS.am Medicine-ի հետ զրույցում նա ասաց, որ ապագա փոքրիկի համար տարատեսակ շատ բաներ է գնել, եւ իրեն միանգամից երեք կտրոն են տվել: Նվեր քարտը նույնպես կծախսի փոքրիկի համար:

Նշենք, որ «Ալֆա Ֆարմը» մի շարք եվրոպական կոսմետիկ ապրանքանիշների էքսկլյուզիվ ներկայացուցիչն է, որոնց շարքերում ներկայացված են ինչպես մեծահասակների, այնպես էլ երեխաների խնամքի միջոցներ: Մասնավորապես՝ դանիական հայտնի DermaPharm ընկերության DermaEco Baby մանկական շարքն ընդգրկում է նորածնի մաշկի հիգիենայի եւ խնամքի էկոլոգիապես մաքուր միջոցներ: Mustela ֆրանսիական ընկերության մանկական կոսմետիկայի շարքը ներառում է նորածնի մաշկի, մազերի ամենօրյա խնամքի եւ պրոբլեմատիկ մաշկի գրգռվածության, ատոպիայի եւ սեբորեային կեղեւների գոյացման հակված մաշկի խնամքի միջոցներ: Ի դեպ, Mustela ապրանքանիշն ունի նաեւ ապագա մայրիկների Mustela Maternity շարքը, որը մաշկը պաշտպանում է ձգվածքներից:

Դեղատան աշխատակիցները նշում են, որ Mustela ընկերության կոսմետիկ միջոցները հայ գնորդների շրջանում ամենահանրաճանաչն են: Շատերն են ապրանքանիշին ծանոթ՝ նրանք այս ընկերության միջոցները գնել են արտասահմանյան ուղեւորությունների ժամանակ եւ հիմա շատ ուրախ են սիրելի կոսմետիկան արդեն նաեւ Հայաստանում գնելու հնարավորության համար:

Խաղարկության մեկ ուրիշ շահող Արմինե Մինասյանը NEWS.am Medicine-ին ասաց, որ խաղարկության մասին իմացել է «Ալֆա Ֆարմի» դեղատներից մեկում պրակտիկա անցնելիս: Որոշել է բախտը փորձել եւ չի սխալվել: Նա պատրաստվում է գնումներ կատարել ե՛ւ իր, ե՛ւ նվիրելու համար, ու բոլոր կանանց խորհուրդ է տալիս օգտվել «Ալֆա Ֆարմ» դեղատնային ցանցի որակյալ կոսմետիկայից:

Մի երիտասարդ՝ Մանուկ Թորոսյանը, նշեց, որ խաղարկությանը տեղյակ չի եղել, պարզապես դեղատանը գնումներ է կատարել, եւ իրեն կտրոն են տվել: Նա մտադիր է նվեր քարտով կոսմետիկա գնել ընկերուհու համար, որը, սակայն, միասին կընտրեն:

Հերիքնազ Սարգսյանը երկրորդ անգամ է շահում՝ նա մասնակցել է նաեւ մարտի 19-ի խաղարկությանը: Կինն արդեն նվերներ է գնել իր եւ սիրելի մարդկանց համար, իսկ երկրորդ նվեր քարտը առայժմ կպահի, որ հիգիենայի միջոցներ եւ կոսմետիկա գնի, երբ նորից դրա կարիքն ունենա. խաղարկության կանոններով քարտը կարելի է օգտագործել մինչեւ տարեվերջ:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել