• Latest news

Հայաստանն աշխարհում ծխող տղամարդկանց թվով առաջատար երկրների ցանկում է

6 ապրիլի, 2017  10:58

Աշխարհում ծխողների ընդհանուր թիվը հասել է մեկ միլիարդի. յուրաքանչյուր չորրորդ տղամարդ եւ քսաներորդ կին նիկոտինից կախվածություն ունի: Այս մասին ասված է Lancet ամսագրում հրապարակված հոդվածում:

«Այսօր ծխողների թիվն ավելի արագ է աճում, քան ծխելը թողնել փորձողների, ինչը խոսում է այն մասին, որ մենք պետք է կանխենք ծխախոտի առաջնային օգտագործումն ու մարդանց օգնենք թողնել ծխելը»,- հայտարարել է Վաշինգտոնի համալսարանից Էմանուել Գակիդուն:

Գիտնականների հաշվարկով՝ 2015 թվականին աշխարհում ծխողների թիվը կազմել է 933 մլն մարդ, իսկ հիմա նրանց թիվը, հնարավոր է, գերազանցել է մեկ միլիարդը: Եթե այս միտումները շարունակվեն, ապա ընթացիկ հարյուրամյակում ծխելը շուրջ մեկ միլիարդ մարդու մահվան պատճառ կդառնա:

Ծխողների մեծ մասն ապրում է ասիական երկրներում, հակավարկանիշի եռյակը գլխավորում են Չինաստանը, Հնդկաստանը եւ Ինդոնեզիան, որտեղ շուրջ 400 մլն տղամարդ կանոնավոր ծխող է: Ամենաշատ ծխող կանայք ԱՄՆ-ում են, Չինաստանում եւ Հնդկաստանում, որտեղ շուրջ 13-17 մլն կին կանոնավոր կամ պարբերաբար ծխախոտ է օգտագործում:

Կանոոնավորապես ծխող տղամարդկանց թվով առաջատար են Ասիայի երկրները՝ Կիրիբատի, Ինդոնեզիա, Լաոս, Մարիանյան կղզիներ եւ Հայաստան, որտեղ տղամարդկանց կեսից ավելին ծխող է: Ծխող կանանց պարագայում առաջատարը Գրենլանդիան է (44%) եւ Բալկանյան թերակղզին՝ Բուլղարիա, Հունաստան, Չեռնոգորիա, Խորվաթիա եւ Մակեդոնիա (25-28%):

Ծխախոտի հետեւանքով մահացության թվով հակավարկանիշի հնգյակում է նաեւ Ռուսաստանը, որը զիջել է Չինաստանին, Հնդկաստանին, ԱՄՆ-ին եւ առաջ անցել Ինդոնեզիայից: Այս երկրներում ամեն տարի 200-800 հազար մարդ է մահանում ծխելու հետեւանքով, իսկ Չինաստանում այդ ցուցանիշը հասնում է 1.8 միլիոնի:

Ըստ Գիկադուի՝ նաեւ դրական միտումներ կան. աշխարհի 30 երկրներում ծխողների ընդհանուր թիվը նվազել է, իսկ ամեն օր ծխողների թիվը, 1990 թվականի համեմատ, տղամարդկանց շրջանում ընդհանուր առմամբ կրճատվել է 28%-ով, կանանց շրջանում՝ 34%-ով: Մեծ առաջընթաց է գրանցել Հնդկաստանը. այս երկրում 2005 թվականից ի վեր ամեն տարի ծխողների թիվը կրճատվել է 3%-ով: Նման հաջողությունների է հասել Բրազիլիան, որտեղ վերջին 27 տարիների ընթացքում կանոնավոր ծխողների թիվը կրճատվել է 56-57%-ով:

Ընթացիկ միտումները, Երեխաների շրջանում ծխելու դեմ պայքարի հիմնադրամի ղեկավար Մեթյու Մայերսի խոսքով, մատնանշում են, որ ծխելու դեմ պայքարի միջոցներն ապագայում հարկավոր է կենտրոնացնել ցածր եւ միջին եկամուտ ունեցող երկրների ուղղությամբ: Հակառակ դեպքում արդեն 2030 թվականին այդ պետություններում ծխողների շրջանում մահացության ցուցանիշը կարող է հասնել 80%-ի:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll