• Latest news

Հայաստանի շրջաններում բաց դռների շրջանակում հետազոտվել է 17,158 հիվանդ

12 ապրիլի, 2017  13:24

Երեւանի նեղ մասնագիտացմամբ բժիշկների խումբը փետրվարի 23-ից մարտի 25-ը երիկրի շրջաններում 17,158 հիվանդի անվճար հետազոտել է բաց դռների շրջանակում, որը կազմակերպվել էր «Առողջապահության կազմակերպիչների միավորում» հ/կ-ի նախաձեռնությամբ: Հիվանդների 30 տոկոսը տառապել է սիրտ-անոթային հիվանդություններով, 20 տոկոն ունեցել է ակնաբուժական տարբեր խնդիրներ: Այս մասին լրագրողներին հայտնեց Առողջապահության պետական գործակալության պետի պաշտոնակատար Ծաղիկ Վարդանյանը:

Ակցիայի շրջանակում 12 մասնագետների խումբը (որոնց մեծ մասը հայտնի բժիշկներ են, բաժանմունքների վարիչներ, ավագ մասնագետներ) այցելել է մարզային 72 բուժհաստատություններ՝ հիվանդանոցներ եւ պոլիկլինիկաներ, որտեղ հիվանդներին ընդունել է տեղի մասնագետների հետ միասին: Սա կազմակերպվել է Երեւանի 7 խոշոր բժշկական կենտրոնների կողմից, իսկ նրանց օգնել են 17 այլ բժշկական կենտրոններ, որոնք նույնպես մասնագետներ ու իրենց ուժերի սահմաններում օգնություն են տրամադրել:

Հետազոտություններով պարզվել է, որ դիմած հիվանդների 30 տոկոսը տառապել է սիրտ-անոթային հիվանդություններով, այդ թվում՝ հիպերտոնիայով: Նրանցից ոմանք իրենց խնդիրներին տեղյակ էին եւ ցանկանում էին երեւանցի բժիշկներից խոհրդատվություն ստանալ կամ ուղղել բուժումը, մյուսների հիվանդություններն առաջին անգամ են ախտորոշվել: Դրանից բացի, հիվանդների 18 տոկոսը դիաբետով էր տառապում, 20 տոկոսը ակնաբուժական խնդիրներ ուներ: Օնկոլոգիական հիվանդություններ են հայտնաբերվել հիվանդների 9 տոկոսի շրջանում, հետվիրահատական խնդիրներ եւ վնասվածքներ՝ 6 տոկոսի, ուրոլոգիական խնդիրներ՝ 4 տոկոսի,  նյարդաբանական՝ 3 տոկոսի, աղեստամոքսային համակարգի հիվանդություններ՝ 3 տոկոսի, շնչառական համակարգի խնդիրներ՝ 2 տոկոսի: Հիվանդների 5 տոկոսը գործնականում առողջ է եղել:

Ծաղիկ Վարդանյանը նշեց, որ 954 հիվանդներ հիվանդանոցային բուժման կարիք ունեին, 324-ը՝ թանկարժեք եւ դժվար հասանելի հետազոտությունների, որոնք նույնպես նրանց համար կա՛մ անվճար են կազկակերպվել, կա՛մ մեծ զեղչերով:

Ծաղիկ Վարդանյանը նաեւ նշեց, որ այս բոլոր թվերը չեն ներկայացնում երկրում հիվանդացածության ընդհանուր պատկերը, քանի որ բժիշկները հետազոտել են միայն նրանց, ովքեր իրենց դիմել են. սա ամբողջ աշխարհում ընդունված որեւէ մեթոդաբանությամբ կատարված հետազոտություն չէր:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել