Ապրիլի 2-ին Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղում արձանագրվել է բոտուլիզմի դեպք՝ 2 տուժածով: Այս մասին NEWS.am Medicine-ին հայտնեցին ՀՀ ԱՆ մամուլի ծառահությունից։

Համաճարակաբանական հետազոտության արդյունքումպարզվել է, որ ապրիլի 1-ի առավոտյան տուժածները տանը օգտագործել են խորոված բանջարեղենի պահածո: Ուտելուց 3-4 ժամանց 17-ամյա Վահե Սահակյանի մոտ ի հայտ են եկել եւ աստիճանաբար զարգացել բոտուլիզմին բնորոշ նշաններ՝ սուր ցավեր որովայնի շրջանում, սրտխառնոց, բազմակի փսխումներ, երկտեսություն, ձայնի փոփոխություն (խռպոտություն, ռնգախոսություն), կլման ակտի խանգարում, կոպերի իջեցում, շնչահեղձություն:

Հիվանդը հաջորդ օրը հոսպիալացվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ անմիջապես ստացել է հակաբոտուլինային շիճուկ:

Հիվանդի մոր՝ Գոհարիկ Սահակյանի (44 տ.) մոտ ավելի ուշ սկսվել են սննդային խանգարման երևույթներ՝ սրտխառնոց, փսխուներ, հետագայում զարգացել է նաև կլման ակտի թեթև խանգարում: Նա ապրիլի 4-ին հոսպիալացվել է «Արմենիա» ԲԿ եւ նույնպես ստացել հակաբոտուլինային շիճուկ:

Հիվանդների բուժումը շարունակվում է:

Բոտուլիզմից խուսափելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը զգուշացնում է.

•Խուսափեք տնային պայմաններում պատրաստված պահածոների օգտագործումից

•Տնային պայմաններում պատրաստված պահածոներն օգտագործելուց առաջ ենթարկե´ք ջերմային մշակման` պահածոյի պարունակությունը եռացնելով 20-25 րոպե

•Մի գնեք տնային պայմաններում պատրաստված պահածոներ շուկայից կամ պատահական անհատներից

• Առաջին ախտանշաններն ի հայտ գալուն պես անմիջապես դիմեք բժշկի: