• Latest news

Սիրտ-անոթային հիվանդությունները աշխարհում մահվան յուրաքանչյուր երրորդ դեպքի պատճառն են

19 մայիսի, 2017  16:42

Սիրտ-անոթային հիվանդությունները աշխարհում մահվան բոլոր դեպքերի երրորդ մասի պատճառն են: Այս մասին հայտնում են Սրտաբանության ամերիկյան քոլեջի գիտնականները:

Հետազոտության շրջանակում, որը 25 տարի է տեւել (1990-ից 2015 թվականը), մասնագետները պարզել են, որ Սիրտ-անոթային հիվանդությունների հետեւանքով մահացությունն ամենից բարձր է Արեւելյան Եվրոպայում, Կենտրոնական Ասիայում, Մերձավոր Արեւելքում, Հարավային Ամերիկայում, Աֆրիկայում՝ Սահարայից հարավ եւ Օկինավիայում: Իսկ ամենացածը ցուցանիշները նկատվել են Ճապոնիայում, Անդորայում, Պերուում, Ֆրանսիայում, Իսրայելում եւ Իսպանիայում:

Հետազոտության համաձայն՝ 2015 թվականին աշխարհում ավելի քան 400 մլն մարդ տառապել է սիրտ-անոթային հիվանդություններով: Նույն թվականին գրանցվել է այս հիվանդությունների հետեւանքով մահվան գրեթե 18 մլն դեպք:

1990-ից 2010 թվականներին սրտի հիվանդությունների հետեւանքով մահացության միջին ցուցանիշը նվազել է (զարգացած երկրներում բժշկական սպասարկման որակի բարձրացման շնորհիվ), սակայն վերջին 5 տարիներին դրական դինամիկան դանդաղել է:

«Նույնիսկ բարձր եկամուտներ ունեցող շրջաններում սիրտ-անոթային հիվանդությունների հետեւանքով մահացությունը վերջին տարիներին, ավաղ, նախկին մակարդակին է մնում՝ չնվազելով: Եկամտի ցածր եւ միջին մակարդակով երկրներում մարդիկ, ինչպես նախկինում,  ավելի հաճախ են մահանում սիրտ-անոթային հիվանդությունների հետեւանքով»,- ասել է Վաշինգտոնի համալսարանին առընթեր  Առողջության ցուցանիշների եւ գնահատման ինստիտուտի (IHME) դոցենտ, դոկտոր Գրեգորի Ռոթը:

Մասնագետները հիշեցնում են սիրտ-անոթային հիվանդությունների վտանգի հիմնական գործոնները՝ արյան բարձր ճնշումը, վատ սնունդը, բարձր խոլեստերինը, ծխելը, ալկոհոլի չարաշահումը եւ ճարպակալումը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել