• Latest news

6 սովորություն, որոնք կարող են փորկապություն առաջացնել

28 մայիսի, 2017  15:37

Մարդկանց մոտ փորկապությունը բավականին հաճախ առաջանում է որպես սովորությունների հետեւանք, որոնց, հնարավոր է, նրանք ուշադրություն չեն էլ դարձնում: Ներկայացնում ենք այդպիսի մի քանի սովորություններ:

Անկանոն սնունդ

Անկանոն սնվելու սովորությունը բավականին բացասաբար է անդրադառնում աղեստամոքսային համակարգի վրա եւ կարող է փորկապություն առաջացնել: Ավելին՝ անկանոն սնվելու դեպքում վտանգ կա, որ ձեր օրգանիզմը անհրաժեշտ սնուցող նյութերն ամբողջությամբ չի ստանա:

Սուրճ

Առավոտյան թեյի կամ սուրճի մեկ-երկու գավաթը դժվար թե ձեր աղիները վնասեն, բայց եթե օրվա ընթացքում սուրճի մեկ գավաթից հետո մյուսն եք խմում, նաեւ կոֆեին պարունակող գազավորված ըմպելիքներ, սա օրգանիզմը ջրազրկում է եւ կարող է փորկապության պատճառ դառնալ:

Ծխել

Շատերը պնդում են, որ ծխախոտն իրենց օգնում է փորկապությունից ազատվելուն: Իրականում ծխելիս օրգանիզմում նիկոտինի նկատմամբ տոլերանտություն է առաջանում, եւ դուք ստիպված եք մշտապես ծխախոտի քանակն ավելացնել այն նպատակով, որ մարսողական համակարգը նորմալ գործի: Արդյունքում ծխելու հետեւանքով փորկապության ախտանիշները միայն վատթարանում են:

Ալկոհոլ

Ալկոհոլի չարաշահումը չափազանց բացասաբար է ազդում աղեստամոքսային համակարգի վրա: Չնայած ալկոհոլն ինքը միզամուղ է համարվում, սակայն ալկոհոլի հետ օգտագործվող սնունդը հաճախ մեծ քանակով ածխաջրեր եւ ճարպեր է պարունակում: Այս զուգակցությունը միասին խանգարում է աղիների նորմալ աշխատանքին եւ կղանքի դորսբերմանը:

Ջրի անբավարար քանակի օգտագործում

Եթե օրվա ընթացքում խմում եք թեյ, սուրճ եւ գազավորված ըմպելիքներ, սակայն ջրի օգտագործումն անբավարար է, ապա ջրազրկումն անխուսափելի է, քանի որ նշված ըմպելիքները օրգանիզմից ջուրը դուրս են բերում: Իսկ ջրազրկումը փորկապության վտանգի գործոններից մեկն է:

Նստակյաց կենսակերպ

Փորկապության առաջացման եւ ախտանիշների վատթարացման պատճառներից մեկն էլ ֆիզիկական ծանրաբեռնվածության պակասն է: Նստակյաց կենսակերպը եւ բարձրկալորիական սնունդը անբավարար քնի հետ միասին աղիների վրա բացասաբար են ազդում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է