• Latest news

Պասիվ ծխելը կարող է հանգեցնել երեխաների մոտ արթրիտի զարգացմանը․ հետազոտություն

18 հունիսի, 2017  16:37

Երեխաները, որոնք ենթարկվում են երկրորդային ծխախոտային ծուխի ներգործությանը, ապագայում ավելի հաճախ են հիվանդանում արթրիտով, քան նրանց այն հասակակիցները, որոնք կողքին չեն ծխել։ Այս մասին հայտնում են University Hospitals of South Paris-ի (Ֆրանսիա) գիտնականները։

Ռեւվատոիդ արթրիտը քրոնիկ աուտոիմունային հիվանդություն է, որի զարգացման պատճառները դեռ մինչև վերջ հայտնի չեն։ 2013-ին անցկացված հետազոտությունները ցույց են տվել կապ ռեւմատոիդ արթրիտի ու ծխելու միջև։  Ավելին, դրանք ցույց են տվել, որ ծխող կանանց մոտ արթրիտի զարգացման վտանգը կրկնապատկվում է։ 

Իսկ հիմա Annual European Congress of Rheumatology–ում հրապարակված նոր հետազոտության հեղինակները հայտնաբերել են, որ այդ հիվանդության զարգացման վտանգը զգալիորեն բարձր է այն երեխաների մոտ, ում կողքին ծխում են։

Հետազոտությունը ցույց է տվել, որ այն մարդկանց մոտ, ովքեր մանկության տարիներին ենթարկվել են ծխախոտի ծխի ազդեցությանը, արթրիտի զարգացման վտանգը 1․73 անգամ բարձր էր, քան նրանց մոտ, ում մոտ չեն ծխել։ Հետաքրքիր է, որ այդ հիվանդության զարգացման վտանգը բուն ծխողների մոտ  (որոնք մանկության տարիներին պասիվ ծխողներ չեն եղել) չծխողների համեմատ բարձր էր 1․37 անգամ։

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել