• Latest news

Անհաս երեխաները 3 անգամ ավելի հաճախ են մահանում մանկական հանկարծամահության համախտանիշի հետեւանքով

29 հունիսի, 2017  23:46

Անհաս երեխաները մանկական հանկարծամահության համախտանիշի հետեւանքով 3 անգամ ավելի հաճախ են մահանում՝ դեռեւս մինչեւ իրենց առաջին տարեդարձը, քան ժամկետի մեջ ծնվածները: Այս մասին զգուշացնում են SIDS Center of New Jersey-ի (ԱՄՆ) գիտնականները:

Նրանց հետազոտությունը ցույց է տվել, որ հանկարծամահության հավանականությունն առավելագույն մեծ է նրանց համար, որոնք լույս շխարհ են եկել 24-ից 27-շաբաթականում: Այս վտանգը անհասների համար պահպանվում է` նույնիսկ այլ հայտնի գործոնները հաշվի առնելու դեպքում, այդ թվում` ծնողների ծխելը եւ անհամարժեք պրենատալ (նորարգանդային զարգացման) խնամքը: Եվ չնայած այս վտանգը նվազում է այն անհասների դեպքում, որոնց ծնվելու ժամանակը մոտ է եղել ժամկետին, այն դեռեւս էապես մեծ է այն փոքրիկների համեմատությամբ, որոնք ճիշտ ժամկետին կամ փոքր-ինչ ուշ են լույս աշխարհ եկել:

Մանկական հանկարծամահության համախտանիշ է կոչվում արտաքինից առողջ երեխայի անհասկանալի եւ հանկարածակի կյանքից հեռանալը: Աշխարհում այս համախտանիշի հետեւանքով ամեն տարի հազարավոր փոքրիկներ են մահանում: Նշենք, որ վիճակագրության համաձայն` յուրաքանչյուր 13-րդ երեխան անհաս է ծնվում: Այս կարգի մեջ են մտնում հղիության 37-րդ շաբաթից վաղ լույս աշխարհ եկած նորածինները:

Հետազոտության հեղինակները նշել են, որ անհրաժեշտ է ավելի լավ հասկանալ մանկական հանկարծամահության համախտանիշի հավանականության նվազման մեխանիզմները, որի կանխարգելումը անհրաժեշտ է սկսել դեռեւս մինչ այն, երբ մայրը կլքի հիվանդանոցը: Սա հատկապես վերաբերում է անհաս երեխաներին:

Գիտությանը մինչ օրս անհայտ են այս համախտանիշի պատճառները, եւ դրա դեմ պայքարի հստակ մեթոդներ չկան: Սակայն ապացուցված է, որ եթե երեխան մեջքի վրա է քնում, ապա այս համախտանիշի հետեւանքով մահանալու վտանգը նվազում է: Կապ գոյություն ունի նաեւ նույն անկողնում երեխաների հետ քնելու ծնողների սովորության եւ մանկական հանկարծամահության համախտանիշի հավանականության մեծացման միջեւ: Վերջապես` հանկարծամահության հավանականությունը մեծ է ծխող ծնողների երեխաների շրջանում, ինչպես նաեւ նրանց շրջանում, որոնց ծնողներն իրենց երեխաներին թույլ են տալիս արեւի տակ գերտաքանալ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll