• Latest news

«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում Կապանից 3 երեխա է հոսպիտալացվել. 2–ի մոտ Լայմի հիվանդություն է հաստատվել

22 հուլիսի, 2017  12:59

Հայաստանում, Կապան քաղաքում գրանցվել է Լայմի հիվանդացության 2 դեպք, եւս մեկ դեպք ուսումնասիրվում է։ Ըստ NEWS.am Medicine-ի տվյալների՝ վարակվածները 3-10 տարեկան երեխաներ են։ Այս պահին նրանք գտնվում են Երեւանի «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում։

NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում Հիվանդությունների հսկողության ու կանխարգելման կենտրոնից Լուսինե Պարոնյանը նշեց, որ Լայմի հիվանդությունն առայժմ հաստատվել է միայն երկու հիվանդների մոտ, երրորդ երեխայի մոտ կասկածում են այդ հիվանդությունը, սակայն ճշգրիտ ախտորոշումը երկուշաբթի հայտնի կդառնա։

Մասնագետի խոսքով, Հայաստանում չկա Լայմի հիվանդության բռնկման վտանգ․ տիզերի կողմից տարածվող հիվանդությունները, ի տարբերություն մոծակների կողմից տարածվողների, հազվադեպ են դառնում բռնկումների ու համաճարակների պատճառ։

Լայմի հիվանդությունը, որը նաեւ հայտնի է, որպես տիզային բորելիոզ, ինֆեկցիոն, գերազանցաբար տրանսմիսիվ հիվադնություն է, որը մարդուն փոխանցվում է Ixodes –ի մի քանի տեսակներին պատկանող տիզերի խայթոցի միջոցով։

Լայմի հիվանդության վաղ դրսեւորումները կարող են ներառել ջերմություն, գլխացավեր, հոգնածություն ու բնորոշ մաշկի ցան, որը կոչվում է տեղաշարժվող էրիտեմա։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել