• Latest news

Տղամարդկանց մոտ սերմնահեղուկի կրճատումը սպառնում է մարդկության գոյությանը

26 հուլիսի, 2017  22:48

Զարգացած երկրներում տղամարդկանց մոտ սերմնահեղուկի քանակությունը վերջին 40 տարվա ընթացքում կրկնակի կրճատվել է։ Եթե դրա դեմ ոչինչ չձեռնարկվի, մարդկությունը կվերանա, նախազգուշացրել են գիտնականները։

«Ապագան ինձ անհանգստացնում է»,- ասել է հետազոտության հեղինակներից Հագայ Լեվինը,- Հեռանկարում դա կարող է ընդհանուր վերարտադրողականության հետ կապված խնդիրներ առաջացնել ու հանգեցնել մարդկության կործանմանը»։

Երուսաղեմի Հրեական համալսարանից Լեւինն ու նրա գործընկերներն իրենց Human Reproduction Update հրապարակման համար հիմք են ընդունել Եվրոպայում, Ավստրալիայում, Նոր Զելանդիայում ու Հյուսիսային Ամերիկայում անցկացված 200 հետազոտությունները։ 

Ասիայում, Աֆրիկայում ու Հարավային Ամերիկայում նման անկում չի նկատվում, գրում են գիտնականները, բայց հավելում, որ այնտեղ իրենք ստիպված են եղել բավարարվել շատ ավելի աղքատիկ տվյալներով։

Լեւինը մտավախություն ունի, որ այդ մայրցամաքներում տղամարդիկ նույն ճակատագրին կարժանանան։ «Պետք է որեւէ բան անել։ Օրինակ ավելի լավ կարգավորել քիմիկատների կիրառումը։ Ու մենք պարզապես պարտավոր ենք շարունակել պայքարը ավելորդ քաշի ու ծխելու դեմ»,- կոչ է անում գիտնականը։ 

Գիտնականները, որոնք այս հետազոտության հետ առնչություն չեն ունեցել, ընդհանոր առմամբ բարձր են գնահատում իրենց գործընկերների աշխատանքը, բայց ոմանք այդ եզրակացությունները հապշտապ են համարել։

«Նման հրապարակումներից ոչ մեկին առայսօր ես առանձնապես չեմ վստահել,- ասել է պրոֆեսոր Ալլան Փեյսին Շեֆլինդի համալսարանից:- Սակայն բժիշկ Լեւինն ու նրա գործընկերները հաշվի են առել նախորդ հետազոտությունների թերությունների մեծ մասը»։

Նրա կարծիքով Լեւինի՝ աշխատանքը իրենից ներկայացնում է կարեւոր առաջընթաց, բայց դա ընդամենը հիմք պետք է ծառայի խնդրի հետագա ուսումնասիրության համար։

Առայսօր հասկանալի չէ, թե ինչու է սերմնահեղուկի որակը վատանում։ Հավանական պատճառներ են համարվում քիմիկատները, որոնք կան պարարտանյութերի ու պլաստիկի մեջ, ճարպակալումը, ծխելը, սթրեսը ու անշարժ կենսակերպը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել