• Latest news

ԱՄՆ-ում ծրագրում են ծխախոտում նիկոտինի մակարդակը հասցնել նվազագույնի

31 հուլիսի, 2017  16:46

Ամերիկյան FDA-ն հայտարարել է ծխախոտում նիկոտինի պարունակությունը նվազեցնելու ծրագրերի մասին։  FDA-ի ներկայացուցիչների կարծիքով՝ այդ քայլի շնորհիվ ծխախոտները մարդկանց մոտ ավելի քիչ կախվածություն կառաջացնեն։

Հետաքրքիր է, որ FDA-ի նման հայտարարությունից հետո բորսաներում խոշոր ծխախոտային ընկերությունների բաժնետոմսերի արժեքը նվազել է։ Կարճ ժամանակահատվածում ամենախոշոր ծխախոտ արտադրողների շուկայական արժեքը նվազել է աստղաբաշխական 60 մլրդ դոլարով։ Ամերիկյան իշխանությունները նաեւ հայտարարել են, որ իրենք ծրագրում են մեծ ուշադրություն հատկացնել էլեկտրոնային ծխախոտների առաջխաղացմանը, քանի որ բազմաթիվ հետազոտությունները ցույց են տալիս, որ դրանք ծխողներին օգնում են ազատվել նիկոտինային ծխախոտներ ծխելուց։

«FDA-ի՝ այդ վաղուց սպասելի ծրագրերը կարեւոր նշանակություն ունեն  ամբողջ աշխարհի համար։ Նրանք թույլ են տալիս ենթադրել, որ ԱՄՆ-ն կդառնա աշխարհում առաջին երկիրը, որը ծխախոտային արտադրանքներից որոշակի արտադրողական չափանիշներ կպահանջի, ներառյալ՝ ծխախոտներում նիկոտինի պարունակությունը հասցնել այնպիսի մակարդակի, որը ֆիզիկական կախվածություն չի առաջացնի։ Բացի այդ, այդ ծրագրերը կարեւոր են նաեւ էլեկտրոնայի ծխախոտներ արտադորղների համար, նրանց նոր արտադրանքները հավանության արժանացնելու համար անհրաժեշտ փաստաթղթեր հավաքելու եւ դրանք թողարկելու հնարավորություն է տրվում»,-հայտարարել է Մեծ Բրիտանիայում Սթիրլինգի համալսարանի պրոֆեսոր Լինդա Բոլթը։

ԱՄՆ-ում ծխողների թիվն արդեն չի գերազանցում չափահաս բնակչության 20 տոկոսը՝ չնայած դեռ երկու սերունդ առաջ այն մոտենում էր 50 տոկոսի։ Իշխանությունները մեծ հաջողությունների են հասել ծխելու դեմ պայքարում, որը թոքերի քաղցկեղի, ինչպես նաեւ շատ սրտանոթային հիվանդություններին առաջնային պատճառ է հանդիսանում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll