• Latest news

Էլեկտրոնային ծխախոտն արագացնում է անոթների ծերացումը

14 օգոստոսի, 2017  22:13

Էլեկտրոնային ծխախոտ ծխելն արագացնում է երակների ու զարկերակների ծերացումը։ Այս մասին ասվել է Վեսթմիսթերում Ֆիզիոլոգների ամերիկյան միության հերթական գիտաժողովի ժամանակ։ Դա կարող է մեծ հասակում հանգեցնել սրտի ու անոթների խնդիրների, հայտնել են գիտնականները։

Վերջին երկու տարիներին գիտնականները սկսել են ակտիվ հետաքրքրվել նրանով, արդյոք վեյփերն ունեն այն օգտակար հատկանիշները, որոնք արատդրողներն են վերագրում դրանց ու արդյոք վեյփերը նվազ վնասակար են առողջության համար, քան սովորական ծխախոտը։

Այս հետազոտությունները հանգեցրել են հակասական արդյունքների՝ ընդհանուր առմամբ, ծխախոտի ծուխն ավելի վտանգավոր է թոքերի ու մարդու ընդհանուր առողջության համար, սակայն էլեկտրոնային ծխախոտի գոլորշիներն էլ պարունակում են բազմաթիվ քաղցեղածիններ ու թույներ, որոնք արտադրվում են գոլորշանող հեղուկի մի մասի «այրման» արդյունքում։

Բացի դրանից Կանադայում դպրոցականների շրջանում իրականացված հարցումները ցույց են տվել, որ էլեկտրոնային ծխախոտը նորանոր մարդկանց է գրավում դեպի նիկոտինը, այլ ոչ թե արդեն կայացած ծխողների համար փոխարինում ծխախոտին։

Մարք Օլֆերթը՝ ԱՄՆ Արեւմտյան Վիրջինիայի համասարանից ու նրա գործընկերները բացահայտել ենէլեկտրոնային ծխախոտի հետ կապված եւս մեկ բացասական ազդեցություն՝ հետեւելով մի քանի տասնյակ մկների կյանքին, որոնց գիտնականները պարբերաբար կամ մշտապես վեյփերի գոլորշի էին«ծխեցնում» ութ ամսվա ընթացքում։

Այդ փորձերը ցույց են տվել, որ էլեկտրոնային ծխախոտ մշտապես ծխելը նկատելիորեն փոխում է կրծողների զարկերակների ու երակների պատերի աշխատանքը՝ դրանց բջիջների մեջ համապատասխան ազդանշաններ մտնելու ժամանակ վատացնելով ընդլայնվելու կամ նեղանալու դրանց ունակությունը։ Դրա հետեւանքով մկների անոթները ավելի են կոշտացել, ինչը կրծողներին ավելի հակված է դարձրել հիպերտոնիայի ու սրտանոթային համակարգի մյուս հիվանդությունների զարգացմանը։

Որպես կանոն՝ զարկերակներն ու երակները սկսում են ավելի վատ սեղմվել ու ընդլայնվել մարդու ու կենդանիների մարմնի ծերացման ժամանակ, ինչը վկայում է այն մասին, որ էլեկտրոնային ծխախոտի գոլորշին արագացնում է անոթների բջիջների ծերացումը։

 Օլֆերթի խոսքով, նման բացասական արդյունքներ են առաջացել նույնիսկ երբ մկները ընդամենը մեկ անգամ են «ծխել» էլեկտրոնային ծխախոտ, ու այդ արդյունքներն ավելի են  ուժեղացել վեյփերի մշտական գործածումից։ Այս ամենը, գիտնականների կարծիքով, խոսում է այն մասին, որ նման ծխախոտներն անվտանգ այլընտրանք չեն սովարական ծխախոտների համար ու վնասում են մարդու առողջությանը նույնքան, որքան սովորական ծխախոտը, բայց գուցե մի քիչ այլ ձեւով։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է