• Latest news

Սա անթույլատրելի դեպք է ու չպետք է տեղի ունենար․ փոխնախարարը պատվաստումից հետո երեխայի մահվան մասին

15 օգոստոսի, 2017  21:34

Տեղի է ունեցել սխալ, անբուժելի հիվանդ երեխայի կրկնակի պատվաստում, ու մենք հիմա ուսումնասիրում ենք այդ դեպքը, հայտնել է առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը՝ մեկնաբանելով Խարբերդում պատվաստումից հետո մեկ տարեկան աղջկա մահվան դեպքը։ Պատվաստումը իրականացրած առաջնային բժշկական օղակի գործունեությունը այս պահին դադարեցված է մինչեւ հետաքննության ավարտը։

«Սա կազուիստիկա է։ Ցավալի դեպք, անթույլատրելի դեպք, որը չպետք է տեղի ունենար»,- ասել է նա «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ։

Փոխնախարարի խոսքով՝ աղջկա մոտ կային պատվաստման հակացուցումներ, բայց պոլիկլինիկայում դրան ուշադրություն չեն դարձրել։ Կրկնակի պատվաստումից տասը օր առաջ նա բուժում էր ստացել հիվանդանոցում ու դա արդեն իսկ ցուցում էր՝ պատվաստումը առնվազն երեք ամսով հետաձգելու համար, պարզաբանեց Սերգեյ Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ երեխայի օրգանիզմը թուլացած էր, իմունիտետը՝ ճնշված, բայց դա չի նշանակում, որ պատվաստանյութն է անորակ եղել, քանի որ այդ նույն սրվակից պատվաստում է ստացել նաեւ մահացած աղջկա քույրը։

Հիշեցնենք, որ հուլիսի 6-ին Խարբերդում պատվաստումից հետո մահացել էր մեկ տարեկան աղջիկ։ Մոր խոսքով՝ աղջիկը հիվանդանոցում պառկած է եղել, երբ նրան պոլիկլինիկա են կանչել հերթական պատվաստման համար։ Նա փորձել է հրաժարվել, սակայն բժիշկը պնդել է, որ պատվաստումն անհրաժեշտ է, ու հիվանդանոցից դուրս գրվելուց հետո աղջկան պատվաստել են։ Պատվաստումից հետո աղջկա ջերմությունը բարձրացել է, մայրը փորձել է շտապ օգնություն կանչել, սակայն նրան հանգստացրել են՝ ասելով, որ դա նորմալ արձագանք է պատվաստմանը։ Երբ երեխայի ինքնազգացողությունը շատ է վատացել, շտապ օգնություն, այնուամենայնիվ, եկել է, բայց փրկել երեխային արդեն չի հաջողվել։ Այդ փաստով հարուցվել է քրեական գործ։

 

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել