• Latest news

Տղամարդը պատահաբար մեխով իրեն «սրտի պիրսինգ» է արել (ֆոտո)

16 օգոստոսի, 2017  19:34

Վիսկոնսին նահանգից տղամարդը, որը պատահաբար 9-սանտիմետրանոց մեխով իրեն «սրտի պիրսինգ» է արել, կարողացել է մինչեւ հիվանդանոց ինքնուրույն հասնել: Նա հաղթահարել է մոտ 20 կմ տարածություն՝ չգիտակցելով, թե դա որքան վտանգավոր է:

52-ամյա Դագ Բերգեսոնը բժիշկներին ասել է, որ սկզբում հազիվ է ուշադրություն դարձրել  կրծքավանդակի շրջանի վերքին: 9-սանտիմետրանոց մեխը մխրճվել է ուղիղ նրա սրտի մեջ: Տղամարդը շինարարական աշխատանքներ է կատարել՝ քար շարելով սեփական տանը, երբ դժբախտ դեպքը տեղի է ունեցել: Դագը մեխեր խփելու հատուկ սարք է օգտագործել, սակայն այն բավարար ուժով չի սեղմել պատին: Դուրս եկած մեխը ետ է թռչել ու հայտնվել ուղիղ տղամարդու կրծքավանդակի մեջ: Դագը սկզբում չի կռահել, թե վնասվածքը որքան ծանր է: Մի քանի րոպե անց նա, այնուամենայնիվ, հասկացել է, որ ավելի լավ է մեխն ինքնուրույն չհանի եւ մեքենայով հիվանդանոց է գնացել, որը տնից 20 կմ հեռավորության վրա էր:

Դագն ասել է, որ սրտի մեջ մխրճվելու ճանապարհի կեսին մեխն, այնուամենայնիվ, սկսել է ուժեղ ցավ պատճառել: Հիվանդանոցում տուժողին անմիջապես շրջապատել են բժիշկներն ու բուժքույրերը, եւ նա անընդհատ փորձել է կնոջը հաղորդագրություն ուղարկել, որ նա իրեն նոր հագուստ բերի, սակայն հեռախոսը համառորեն տեքստում ինքնաուղղումներ է կատարել՝ այն իմասատազուրկ դարձնելով:

Մի շարք թեստերից ու փայտացման դեմ ներարկումներից հետո Դագին ուղարկել են այլ բժշկական կենտրոն, որտեղ նրան սրտի բաց վիրահատություն են կատարել: Վիրահատությունը 1,5 ժամ է տեւել, եւ վիրաբույժները սրտի միջից մեխը հաջողությամբ հեռացրել են՝ համոզվելով, որ շրջակայքի հյուսվածքները լրջորեն չեն վնասվել:

Վիրահատությունը կատարած բժիշկ Ալեքսանդր Ռոյթշթեյնը լրագրողներին ասել է, որ իր հիվանդի բախտն անասելի բերել է: Մեխն ընդամենը մի քանի միլիմետր հեռավորությամբ է անցել կարեւոր արտերիայից, ըստ որում՝ նա վնասվածքը ստացել է սրտի զարկի հենց այն փուլում, որը Դագին ողջ մնալու հնարավորություն է տվել:

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել