• Latest news

Երրորդային ծխի հետ կապված 5 վտանգ

21 օգոստոսի, 2017  17:07

Հավանաբար բոլորը գիտեն, թե ծխելը եւ պասիվ ծխելը որքան վտանգավոր են: Սակայն քչերը գիտեն այն խնդիրների մասին, որոնք կապված են, այսպես կոչված, երրորդային ծխելու հետ:

Երբ մարդը ծխում է, նիկոտինի եւ այլ քիմիական նյութերի հետքերը, որոնք մտնում են ծխախոտի բաղադրության մեջ, հագուստին, կահույքի վրա եւ տան պատերին են մնում: Երրորդային ծխող է համարվում այն մարդը, որ շենքում գտնվելով՝ այս նյութերը շնչում է:

Մասնագետներից շատերի կարծիքով՝ երրորդային ծխելը պակաս վտանգավոր չէ, քան ակտիվ կամ պասիվ ծխելը: Թոքաբան Ումբերտո Չոյը հայտնել է երրորդային ծխելու հետ կապված առ այսօր հայտնի խնդիրների եւ վտանգների մասին:

Երրորդային ծխելը կարող է քաղցկեղի պատճառ դառնալ

Շատ գիտնականներ են խոսում երրորդային ծխելու եւ թոքերի քաղցկեղի հնարավոր կապի մասին: Այսպես՝ քաղցկեղի այս տեսակով, որն, ինչպես հայտնի է, կապված է ծխելու հետ, երբեմն հիվանդանում են չծխող մարդիկ: Պատճառը կարող է լինել հենց երրորդային ծխելը. չնայած այս մարդիկ չեն ծխում, եթե գնտնվում են այնպիսի վայրերում, որտեղ ուրիշներն են ծխում, վտանգավոր նյութերը, միեւնույն է, ընկնում են նրանց օրգանիզմի մեջ եւ անուղղելի վնաս պատճառում:

Երրորդային ծուխը վնասում է ԴՆԹ-ն

Հետազոտություններից մեկը (հղում) ցույց է տվել, որ երրորդային ծուխը կարող է մարդու ԴՆԹ-ի վնասվածքներ առաջացնել:

Երրորդային ծուխը կարող է քաղցկեղածիններ ստեղծել

Եթե բնակարանում կամ մեքենայի մեջ ծխում եք, ծխի եւ թունավոր քիմիական նյութերի մնացորդները նստում են հագուստին, պատերին եւ այլ մակերեւույթներին: Դրանք կարող են ռեակցիայի մեջ մտնել օդում կամ այդ մակերեւույթներին առկա այլ քիմիական նյութերի հետ՝ ստեղծելով էլ ավելի վտանգավոր քաղցկեղածիններ: Այսպես՝ 2010 թվականի հետազոտությունը (հղում) ցույց է տվել, որ նիկոտինը ռեակցիայի մեջ է մտնում օդում ազոտաթթվի հետ՝ ստեղծելով քաղցկեղի զարգացման հավանականությանը գերազանցող քաղցկեղածիններ:

Երեխաներն ամենամեծ վտանգին են ենթարկվում

Ինչպես նշել է բժիշկ Չոյը, երրորդային ծխից ամենամեծ վտանգին երեխաներն են ենթարկվում, քանի որ նրանք շրջակայքում ամեն ինչին ձեռք տալու, բերանը տանելու սովորություն ունեն: Այսպիսով՝ նրանք ոչ միայն շնչում են ծխելուց հետո բնակարանում մնացած վտանգավոր քիմիական նյութերը, այլ նաեւ հաճախ դրանք «ուտում» են: Քանի որ երեխայի օրգանիզմն ավելի թույլ է, քան մեծահասակի օրգանիզմը, երրորդային ծուխը կարող է  նրան անուղղելի վնաս հասցնել:

Երրորդային ծխի հետքերը շատ դժվար է հեռացնել

Ինչպես վերեւում արդեն նշվեց, երրորդային ծուխը մնում է տան բոլոր մակերեւույթներին, եւ այն հեռացնելը չափազանց դժվար է, քանի որ դրա դեմ սովորական մաքրումն անզոր է: Երբեմն երրորդային ծխի մնացորդներից ազատվելու միակ միջոցը գորգերը եւ կահույքը փոխելն է, վերանորոգում կատարելը՝ անպայման փոխելով օդափոխման բոլոր համակարգերը եւ վերաներկելով բոլոր պատերը: Քանի որ սա բավականին ծախսատար է, բժիշկ Չոյը խորհուրդ է տալիս շենքերում չծխել, իսկ ավելի լավ է ընդհանրապես չծխել:

«Եթե դուք ծխում եք, դա տանը մի արեք: Եթե նույնիսկ դուք ծխի հոտը չեք զգում, երրորդային ծուխը, միեւնույն է, մնում է սենյակում: Ավելի լավ է ընդհանրապես չծխել»,- նշել է մասնագետը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է