• Latest news

Պսորիազը վաղաժամ մահվան հավանականությունը 2 անգամ մեծացնում է. Հետազոտություն

4 սեպտեմբերի, 2017  10:49

Պսորիազի ծանր ձեւերով տառապող մարդիկ ավելի հաճախ են վաղաժամ մահանում, քան նրանք, ովքեր չեն տառապում այս հիվանդությամբ: Նման եզրակացության են հանգել Փենսիլվանիայի համալսարանի գիտնականները:

Պսորիազի եւ կյանքի տեւողության թեմայով իրենց հետազոտությունը նրանք հրապարակել են Journal of Investigative Dermatology ամսագրում: Մասնագետները վերլուծել են պսորիազով հիվանդ 8760 կամավորների եւ հիվանդությամբ չտառապող 87 600 մասնակիցների տվյալները: Պսորիազով տառապողներին բաժանել են 2 խմբի (ըստ հիվանդության ծանրության): Անուհետեւ հետազոտողները գրեթե 4 տարի հաշվարկել են հետազոտության մասնակիցների շրջանում մահվան դեպքերի թիվը եւ հայտնաբերել, որ ծանր պսորիազով հիվանդ մարդիկ մոտ 2 անգամ ավելի հաճախ են վաղաժամ մահացել, քան պսորիազով չտառապողները:

Մասնագետները չգիտեն, թե ինչու է պսորիազը մեծացնում վաղաժամ մահվան հավանականությունը: Սակայն նախորդ հետազոտությունները ցույց են տվել, որ պսորիազի առկայությունը, չգիտես ինչու, մեծացնում է սիրտ-անոթային հիվանդություններ, 2-րդ տիպի դիաբետի եւ քաղցկեղի որոշ տեսակների առաջացման վտանգը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll