• Latest news

Մարդու պապիլոմայի վիրուսի շիճուկը 100 տոկոս պաշտպանվածություն է ապահովում ինվազիվ քաղցկեղից. մասնագետ

12 սեպտեմբերի, 2017  18:09

Մարդու պապիլոմայի վիրուսի շիճուկն ապահովում է 100 տոկոս պաշտպանվածություն ինվազիվ քաղցկեղից, որն առաջանում է վիրուսի 16 և 18 շտամներով ախտահարվելիս: Նախաքաղցկեղային վիճակի 95-98 տոկոսի դեպքում շիճուկը պաշտպանում է: Այդ մասին «Ազատություն» ռ/կ–ի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում հայտարարել է ՀՀ առողջապահության նախարարության Իմունոկանխարգելման ազգային ծրագրի ղեկավար  Գայանե Սահակյանը:

Խորհուրդ է տրվում այդ վիրուսի դեմ պատվաստել 9-13 տարեկան աղջիկներին.  համարվում է, որ այդ տարիքում պատվաստանյութն առավել էֆեկտիվ կլինի, քանի որ օրգանիզմը դեռևս չի առնչվել այդ վիրուսի հետ: Այն ժամանակ, երբ վիրուսն ընկնի օրգանիզմ, վերջինիս իմունային համակարգն արդեն պատրաստ կլինի պայքարել դրա դեմ: Մասնագետը նշել է, որ Հայաստանում մշակութային առանձնահատկություններից ելնելով՝ որոշել են պատվաստել 13 տարեկան աղջիկներին: Քառավալենտ պատվաստումը, որը կիրականացվի Հայաստանում, պետք է ապահովի պաշտպանություն վիրուսի 16-րդ և 18-րդ շտամերից:  Մասնագետը նշեց, որ դրանք ամենավտնագավոր շտամներն են, որոնք քաղցկեղածին են համարվում. հենց այդ շտամներն են պատասխանատու աշխարհում արգանդի վզիկի քաղցկեղի դեպքերի մեծամասնության համար։ Սակայն կան նաև վիրուսի ավելի քիչ տարածված շտամներ, որոնցից պատվաստանյութը չի պաշտպանում, և որոնցով պատվաստված հիվանդը, ամեն դեպքում, կարող է վարակվել:

Հիշեցնենք, որ պապիլոմայի վիրուսի դեմ պատվաստումը Հայաստանում պետք է գործարկվի դեկտեմբերին: Համարվում  է, որ պատվաստանյութը պաշտպանում է մարդու պապիլոմայի վիրուսից և դրա հետ կապված արգանդի վզիկի քաղցկեղից. այս հիվանդությունից ամեն տարի 250 000 կին է մահանում։ Այդ պատճառով էլ այն ներկայումս համարվում գլոբալ խնդիր: Մասնագետների խոսքով՝ ամեն 32 ժամը մեկ աշխարհում մեկ կին է հիվանդանում արգանդի վզիկի քաղցկեղով, իսկ երեք օրը մեկ 1 կին է մահանում դրա հետևանքով: GAVI–ի աջակցության շնորհիվ Հայաստանը պատվաստանյութը պետք է ձեռք բերի շատ ցածր գնով՝ մեկ չափաբաժինը կարժենա ընդամենը 4.5 դոլար, այն ժամանակ երբ եվրոպական երկրները պատվաստանյութը գնում են մի քանի անգամ ավելի թանկ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է