• Latest news

ՄԻԱՎ-ով ապրող ծխողները թոքերի քաղցկեղի հետեւանքով 10 անգամ ավելի հաճախ են մահանում, քան ՁԻԱՀ-ից

19 սեպտեմբերի, 2017  10:47

ՄԻԱՎ-ով ծխող հիվանդները 10 անգամ ավելի հաճախ են մահանում թոքերի քաղցկեղի հետեւանքով, քան ՁԻԱՀ-ի: Այսպիսի եզրակացության են հանգել Massachusetts General Hospital-ի գիտնականները:

ՄԻԱՎ վարակը հաջողությամբ վերահսկվում է բարձրակտիվության հակառետրովիրուսային դեղերով, ինչի շնորհիվ ՁԻԱՀ-ի հետեւանքով այսօր ավելի քիչ մարդ է մահանում, քան նախկինում: Մինչդեռ թոքերի քաղցկեղի կանխարգելման նույնքան արդյունավետ մեթոդներ չկան (բացի, բնականաբար, ծխելուց հրաժարվելը), ուստի թոքերի քաղցկեղի հետեւանքով մահացությունը մեծ է, հատկապես ՄԻԱՎ դրական մարդկանց շրջանում, որոնց 40 տոկոսը, ԱՄՆ վիճակագրության համաձայն, կանոնավոր ծխող է: Հետաքրքիր է, որ ամերիկյան բնակչության շրջանում ծխողների ընդհանուր թիվը 15 տոկոսից չի անցնում:

Հետազոտության հեղինակների խոսքով՝ ծխելուց հրաժարվելու ռազմավարությունները պետք է առաջնային լինեն ՄԻԱՎ-ով տառապող հիվանդների շրջանում:

Հետազոտության շրջանակում գիտնականները վերլուծել են ԱՄՆ-ում բնակվող ՄԻԱՎ դրական ծխողների մոտ թոքերի քաղցկեղի առաջացման հավանականությունը: Նրանք հետեւել են այն հիվանդներին, որոնք նախկինում ծխել են, ծխում են ներկայումս կամ ընդհանրապես երբեք չեն ծխել: Հաշվի է առնվել նաեւ օրական ծխած ծխախոտի ընդհանուր քանակը: Յուրաքանչյուր մարդու դեպքում հավանականությունը որոշվել է կախված ՄԻԱՎ-ի դեմ դեղերն ընդունելու հետեւողականությունից:

Նշենք, որ գիտնականները ուշադրություն են դարձրել նաեւ այլ հիվանդությունների առաջացման հավանականությանը՝ ներառյալ սրտի հիվանդությունների, որոնք նույնպես կապված են ծխելու հետ:Հետազոտության հեղինակներն ընդգծում են, որ թոքերի քաղցկեղը դարձել է ՄԻԱՎ-ով տառապող մարդկանց մահվան գլխավոր պատճառներից մեկը, եւ մահվան այդ դեպքերի մեծ մասը կարելի է կանխել: Գիտնականների խոսքով՝ ՄԻԱՎ-ով տառապող մարդիկ պետք է հասկանան, որ արժի վախենալ ոչ միայն եւ ոչ այնքան վիրուսից, որքան ծխելուց: Հնարավոր է, որ աս վիճակագրությունը կօգնի նրանց սթափվելուն:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է