• Latest news

Ավելի քան 1000 երեխաներ ամեն տարի Երեւանում բուժում կստանան նոր վերականգնողական կենտրոնում

24 սեպտեմբերի, 2017  19:46

Ավելի քան 1000 երեխաներ, որոնք հաշմանդամ են կամ սոցիալապես անապահով ընտանիքներից են, ամեն տարի բուժում կստանան եւ կուսանեն նոր վերականգնողական կենտրոնում, որը սեպտեմբերի 24-ին բացվեց Երեւանում: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց «Երեւան, իմ սեր» հիմնադրամի հիմնադիր, Հայաստանի նախկին վարչապետ Արմեն Սարգսյանը:

Վերականգնողական կենտրոնը «Երեւան, իմ սեր» հիմնադրամի նախագծերից մեկն է, որի ստեղծման գաղափարը, Արմեն Սարգսյանի խոքով, ծնվեց մոտ 7 տարի առաջ: Հիմնադրամը, ինչպես նշեց դրա հիմնադիրը, 3 հիմնական նպատակ է հետապնդում՝ նպաստել պատմական արժեք ներկայացնող ճարտարապետական կառույցների պահպանմանն ու վերականգնմանը, այնպես անել, որ վերականգնված ճարտարապետական կառույցները մարդկանց ծառայեն եւ, մասնավորապես, երեխաներին, ծրագրին հնարավոինս մեծ թվով բարերարների ներգրավել:

Արմեն Սարգսյանը նշեց, որ շենքը, որտեղ տեղավորվել է կենտրոնը, 19-րդ դարում է կառուցվել: Վերջին տարիներին այն չի օգտագործվել եւ կիսափլուզված վիճակում էր, սակայն հիմա այն վերականգնել են, որպեսզի այնտեղ երեխաների համար ժամանակակից վերականգնողական կենտրոն ստեղծեն:

Մեծ Բրիտանիայի առողջապահության նախկին նախարար, Լոնդոնի Կայսերական քոլեջի պրոֆեսոր, բժշկության եւ վիրաբուժության ոլորտում ավանդի համար Բրիտանական կայսրության ասպետ, լորդ Արա Դարզին, որը մասնակցում էր կենտրոնի բացման արարողությանը, նշեց, որ ամբողջ աշխարհում վերականգնողական շատ կենտրոններ է տեսել, բայց սա յուրահատուկ է համարում:

«Կենտրոնը կծառայի այն մարդկանց, որոնք սովորաբար աջակցություն չեն ստանում՝ հաշմանդամ երեխաները, նրանց ընտանիքները: Այն միավորում է պատմությունը եւ անվճար բուժումը, այն միանգամայն հիասքանչ է, ես դեռեւս երբեք նման վայրում չեմ եղել», - ասաց լորդ Դարզին:

«Երեւան, իմ սեր» հիմնադրամի տնօրեն Արշակ Կարապետյանն իր հերթին նշեց, որ կենտրոնում կացկացնեն վերականգնողական տարբեր (ներառյալ էրգոթերապայի եւ լոգոպեդի հետ աշխատանքի) ու կրթական ծրագրեր՝ հաշմանդամ եւ անապահով ընտանիքների երեխաների համար, ինչպես նաեւ ծնողների, որոնք նույնպես աջակցության եւ կրթության կարիք ունեն:

Արշակ Կարապետյանը նաեւ նշեց, թե բացառված չէ, որ կենտրոնում կուսանեն եւ վերականգնողական բուժում կստանան ոչ միայն Երեւանի երեխաները, այլեւ երկրի շրջանների, իսկ կենտրոնը կփորձի նրանց փոխադրամիջոցով ապահովել:

Աշխատանքի առաջին տարում կենտրոնը ծրագրել է տարբեր ծրագրերով մոտ 100-150 երեխայի ընդունել, իսկ ապագայում նրանց թիվը կմեծանա:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել