• Latest news

Ծխելու դեմ արդյունավետ պայքարի շնորհիվ՝ ծխողների թիվը Ռուսաստանում նվազել է 22 տոկոսով. Սկվորցովա

26 սեպտեմբերի, 2017  15:11

Ռուսաստանում ծխողների թիվը նվազել է 22 տոկոսով: Եթե 2009 թվականին ծխում էր բնակչության 39.5 տոկոսը, ապա այսօր ծխողների թիվը նվազել է մինչեւ 30.9 տոկոս: Այս մասին հայ-ռուսական առողջապահական երրորդ համաժողովի ժամանակ ասել է Ռուսաստանի առողջապահության նախարար Վերոնիկա Սկվարցովան:

Նախարարի խոսքով՝ երեխաների եւ 13-15 տարեկան դեռահասների շրջանում ծխողների թիվը նվազել է 2.7 անգամ, իսկ ապագայում պոտենցիալ ծխողների թիվը՝ 3.5 անգամ: Նախարարը հիշեցրել է, որ 2008 թվականին Ռուսաստանը միացել է ԱՀԿ ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիային։

2013 թվականին ընդունվել էր ծխախոտի ծխի ազդեցությունից հասարակական առողջության պաշտպանության մասին դաշնային օրենքը: Երկրում սկսել էին կիրառել բոլոր արդյունավետ միջոցները ծխելու դեմ պայքարի համար, այդ թվում՝ աշխատավայրերում եւ հասարակական վայրերում ծխելու արգելք, ծխախոտի տուփերի վրա ծխելու վնասակարության վերաբերյալ գրաֆիկական նախազգուշացումներ, ծխախոտային արտադրանքների բաց վաճառքի արգելք, այդ արտադրանքների ամենուրեք հասանելիությունը զգալիորեն կրճատվել է:

Նախարարի խոսքով՝ այսօր Ռուսաստանում կա 500–ից ոչ պակաս առողջապահական կենտրոն, որոնք քաղաքացիներին տրամադրում են անվճար որակավորված օգնություն ծխելուց հրաժարվելու համար: Կան նաեւ հեռախոսային խորհրդատվական ծառայություններ ծխելուց հրաժարվել ցանկացողների համար:

Ներկայումս ավելի քան մեկ միլիոն մարդ դիմել է այդ ծառայություններին, իսկ նրանցից շուրջ 40 տոկոսը բարեհաջող ազատվել է ծխելու սովորությունից: Նախարարը նշել է, որ ի շնորհիվ կիրառված միջոցների՝ նվազել է ոչ միայն ակտիվ, այլեւ պասիվ ծխողների թիվը, որոնք ստիպված էին շնչել ծխախոտի ծուխը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է