• Latest news

ԱՆ–ն փակում է անպտուղ ընտանիքներին վերարտադրողական օգնության ծրագիրը

19 հոկտեմբերի, 2017  18:10

Հայաստանում անպտուղ ընտանիքներին վերարտադրողական օգնությունից ստիպված ենք հրաժարվել։ Այս մասին հոկտեմբերի 18-ին՝ ԱԺ–ում առողջապահության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովում 2018-ի պետբյուջեի քննարկման ժամանակ, ասել է ՀՀ առողջապահության փոխնախարար Սամվել Մարգարյանը։

2017 թվականին անզավակ զույգերին վերարտադրողական օգնության համար 78.6 մլն դրամ էր հատկացվել։ Իսկ ծրագրի արդյունքում ծնող էր դարձել միայն 6 զույգ։ Ստացվում է՝ ամեն երեխայի համար 12-13 մլն դրամ է ծախսվել։

«Իհարկե, թվերի վերափոխելն այստեղ միգուցե անտեղի է։ Եվ թող ոչ ոք չմտածի, թե մենք չենք ուզում, որ երեխաներ ծնվեն։ Պարզապես մեր բյուջեն սահմանափակ է, եւ դրանից ոչ մի տեղ չես փախչի։ Այդ պատճառով ավելի լավ է այդ գումարը ծախսել 100 ընտանիքի մոտ անպտղությունը կանխելու համար, քան օգնել 100-ից միայն մեկին»,– ասել է փոխնախարարը։

Բացի այդ, ծրագիրը փաստացի միշտ չէ, որ իրացվում է։ 2017-ի վեց ամիսների ընթացքում ծրագրից ծախսվել է միայն 5.4 մլն դրամ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել