• Latest news

Բրիտանացի ու չինացի գիտնականները քաղցկեղի դեմ պայքարի համար նանոմասնիկներ են մշակել

26 հոկտեմբերի, 2017  13:45

Մեծ Բրիտանիայի ու Չինաստանի հետազոտողները մշակել են նանոմասնիկների նոր տեսակ, որոնք կարող են տաքանալ մինչեւ այն աստիճան, որն ունակ է սպանել քաղցկեղային բջիջները, միաժամանակ չվնասելով առողջ հյուսվածքը, գրում է Medical News-ը։

Զեկույցում, որը հրապարակվել էր Nanoscale ամսագրում, բրիտանական Սուրեյի համալսարանի ու չինական Դալյանսկի տեխնոլոգիական համալսարանի հետազոտողները նկարագրում են, թե ինչպես են մշակել ու փորձարկել «ինքնակարգավորվող» նանոմասնիկները։

Հիպերթերմիան կամ թերմոթերապիան բուժման տեսակ է, որը օգտագործում է ջերմությունը, որպեսզի նվազեցնի կամ ոչնչացնի ուռուցքը, չվնասելով առողջ հյուսվածքները։ Դրա գործածումն այնքան էլ տարածված չէ ու հաճախ կիրառվում է բուժման այլ մեթոդների՝ օրինակ ճառագայթային թերապիայի ու քիմիաթերապիայի հետ համատեղ։

Երբ մոտ 30 տարի առաջ այս մեթոդն առաջին անգամ առաջարկել են քաղցկեղի բուժման համար, հիպերթերմիան մեծ էնտուզիազմով է ընդունվել։

Սակայն դրա հանդեպ հետաքրքրությունն արագ մարել է․ քանի որ հյուսվածքի վրա ներգործող ջերմաստիճանը վերահսկելու խնդիր էր առաջացել։

Հիպերթերմիայի արդյունավետության համար ջերմային լավագույն միջակայքը պետք է լինի 42°C եւ 45°C-ի միջեւ։

Այդ միջակայքում ջերմաստիճանի պահպանումը կարող է թուլացնել կամ սպանել քաղցկեղային բջիջները, չվնասելով առողջ հյուսվածքները ու կանխելով կողմնակի էֆեկտները։ Հենց դա է եղել նոր հետազոտության նպատակը։

Մագնիսային նանոմասնիկները մանր մասնիկներ են, որոնք արձագանքում են մագնիսային դաշտին, օրինակ, տաքանալու միջոցով։ Հետազոտողները դրա միջոցով փորձել են պահպանել քաղցկեղի բուժման համար օրգանիզմի հենց այն շրջաններ, որտեղ գտնվում է ուռուցքը, ու տաքացվեն հիվանդի մարմնից դուրս գտնվող մագնիսային դաշտի օգնությամբ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll