• Latest news

Օրական 3 ժամ նստակյաց աշխատանքը 2 տարով կրճատում է կյանքը

27 հոկտեմբերի, 2017  10:35

Օրական ավելի քան 3 ժամ նստակյաց աշխատանքը 2 տարով կրճատում է մարդու կյանքի տեւողությունը, հավաստիացնում են Փենինգթոնի կենսաբժշկական կենտրոնի գիտնականները։ Ընդ որում, մարզվելը կամ վնասակար սովորություններից խուսափելն այդ դեպքում արդեն նշանակություն չունի։ Իսկ երեկոյան «նստակյաց հանգիստը», օրինակ, ավելի քան երկու ժամ հեռուստացույց դիտելը կարող է կյանքը կրճատել եւս 1․4 տարով։

Հետազոտությունը ցույց է տվել, որ ֆիզիկական ծանրաբեռնվածության ամենօրյա նորմայի կատարումը բավական չէ երկար ապրելու համար։ Շաբաթական առնվազն 150 րոպե սպորտով զբաղվելը չի բացառում այն փաստը, որ նստակյաց աշխատանքը կամ հեռուստացույցի ու համակարգչի առաջ երկար նստելու սովորությունը զգալիորեն կրճատում է կյանքի տեւողությունը։

Գիտնականները միավորել են MEDLINE տվյալների բազայից մի քանի զանգվածային հետազոտությունների տվյալներ, որոնք վերաբերում էին 167 հազար մարդու։ Հաշվի են առնվել միայն այն մարդկանց տվյալները, որոնք որեւէ քրոնիկ հիվանդությամբ չէին տառապում։ Պարզվել է, որ նստակյաց կենսակերպը կյանքի տեւողությունը կրճատում է գրեթե նույնքան, որքան ծխելը։ Հատկապես ուժեղ է դա արտահայտվում սրտանոթային համակարգի աշխատանքի վրա։

Հետազոտողները հանգել են այն եզրակացության, որ մարդը, որն օրվա մեծ մասն անցկացնում է նստած կամ պառկած դիրքում, կրճատում է իր կյանքը ու այդ դեպքում բոլորովին նշանակություն չունի, նա սպորտով զբաղվում է կամ մարզվում է, թե ոչ։

Հետազոտության ղեկավար Փիթեր Կաթցմարժիկը խորհուրդ է տալիս ամեն ժամ վեր կենալ ու շարժվել, օգտվելով ցանկացած հնարավորությունից։ Օրինակ հեռախոսով խոսելիս քայլել, աշխատավայրում մեկ այլ սենյակում նստող գործընկերոջը հաղորդագրություն ուղարկելու փոխարեն մոտենալ նրան ու անձամբ զրուցել, աշխատանքի յուրաքանչյուր փուլն ավարտելուց հետո ընդմիջել՝ գոնե միջանցքում քայլելու համար։ Ընդ որում վերոնշյալ միջոցառումները չեն փոխարինում ամենօրյա ֆիզիկական վարժությունները։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է