• Latest news

Ծխելը կարող է առաջացնել Կրոնի անբուժելի հիվանդություն

2 նոյեմբերի, 2017  10:45

Ծխախոտի մեջ պարունակվող միացությունները կարող են հանգեցնել աղեստամոքսային տրակտի քրոնիկ բորբոքման։ Նման եզրակացության են հանգել Հարավային Կորեայի Կենհի համալսարանի գիտնականները։

Կրծողների օրինակով նրանք պարզել են, որ ծխախոտի ծուխը շնչելն ու աղիների բորբոքումը (Կրոնի հիվանդության ցուցիչ) սերտորեն փոխկապակցված են։ Կենդանիներին ենթարկել են օրական 20 ծխախոտի ազդեցության (շաբաթական վեց օր մի քանի շաբաթ շարունակ)։ Արդյունքում նրանց մոտ բարձրացել են բորբոքման ու աղիներում լորձի մակարդակի ցուցանիշները։

Գիտնականները հայտնում են, որ ծխելը ակտիվացնում է թոքերում CD4+T արյան սպիտակ բջիջները, որոնք հետո կարող են տեղաշարժվել դեպի աղիներ ու սադրել բորբոքում։ Այդ բջիջները արտադրում են ինտերֆերոն- գամմա բորբոքմանը նպաստող սպիտակուց։

Փորձը կրկնել են, բայց արդեն օրգտագործելով մկների, որոնք ունեն CD4+T բջիջների փոքր քանակություն ու մկների, որոնց մարմնում չէր արտադրվում ինտերֆերոն գամմա։ Երկու դեպքում էլ աղիների բորբոքումը տեղի չէր ունեցել ծխախոտի ծխի հետ կոնտակտից հետո։

Առանձին գիտնականները մեկուսացրել են CD4+T  բջիջները թոքերին հարակից հյուսվածքներից։ Այդ բջիջները ներարկել են մկներին, որոնք երբեք չէին շփվել ծխախոտի ծխի հետ։ Ու ներմուծված բջիջները բավականին արագ տեղափոխվել են աղիներ՝ առաջացնելով բորբոքում։ Դրա համար էլ զարմանալի չէ, որ Կրոնի հիվանդությունը հաճախ է հանդիպում շնչառական ուղիների խնդիրներ ունեցողների մոտ։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll