• Latest news

Վիտամին D-ն նպաստում է այրվածքների արագ ապաքինմանը

6 նոյեմբերի, 2017  18:58

Վիտամին D-ի բարձր մակարդակն օրգանիզմում թույլ է տալիս, որ հիվանդներն ավելի արագ ապաքինվեն ծանր այրվածքներից հետո։ Նման եզրակացության են հանգել Բիրմինգհեմի Բորբոքման ու ծերացման ինստիտուտի գիտնականները։ Հետազոտության արդյունքները ներկայացվել էին Հարոգեյթում էնդոկրինոլոգիայի միության ամենամյա կոնֆերանսի ժամանակ, հայտնում է EurekAlert պորտալը։

Այրվածքներից տուժած մարդիկ շատ խոցելի են զանազան ինֆեկցիաների հանդեպ։ Վաղուց է հայտնի, որ վիտամին D-ն հակաբակտերիալ գործողություն ունի, դրա համար էլ գիտնականները ենթադրել են, որ այն կարող է նպաստել այրվածքների ապաքինմանը։

Այս հիպոթեզը ստուգելու համար Բիրմինգհեմի Բորբոքման ու ծերացման ինստիտուտի աշխատակիցները ավելի քան մեկ տարի գնահատել են վերականգնման պրոցեսը ծանր այրվածքներով հիվանդների մոտ ու հետեւել, թե ինչպես է այն կապակցված վիտամին D—ի մակարդակի հետ։ Պարզվել է, որ այդ վիտամինի ավելի բարձր պարունակությունը կապակցված է վերքերի առավել հաջող ապաքինման ու սպիների նվազ քանակության հետ։

Միաժամանակ պարզվել է, որ այրվածքներն ինքնին հանգեցնում են վիտամին D-ի մակարդակի նվազմանը օրգանիզմում։ Դրա համար էլ վնասվածք ստանալուց անմիջապես հետո այդ վիտամինի հավելումն ավելացնում է ապաքինման հավանականությունը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել