• Latest news

Ես գերազանցիկներին շատ եմ սիրում. Լեո Բոկերիան խորհուրդներ է տվել հայ ուսանողներին (ֆոտո)

17 նոյեմբերի, 2017  23:49

Լավ բժիշկ դառնալու համար անհրաժեշտ է շատ լավ սովորել եւ լավագույններին հավասարվել, պնդում է Լեո Բոկերիան, որը հայտնի կարդիովիրաբույժ է, գյուտարար, ՌԳԱ ակադեմիկոս եւ Ա. Ն. Բակուլեւի անվան սիրտ-անոթային վիրաբուժության հետազոտական կենտրոնի տնօրենը:

Երեւանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համասարանի ուսանողների հետ հանդիպման ժամանակ նա ներկայացրեց իր պատկերացումներն այն մասին, թե ինչպիսին պետք է լինի լավ բժիշկը, եւ ինչ պետք է անել այդպիսի բժիկ դառնալու համար:

  1. Ուսում

Կարդիովիրաբույժն ապագա բժիշկներին առաջին հերթին խորհուրդ է տալիս լավ սովորել, իսկ կատարյալ կլինի շատ լավ սովորելը:

«Ես շատ եմ սիրում գերազանցիկներին: Որպես կանոն, նրանք ոչ միայն կրթված մարդիկ են, նրանք նաեւ հուսալի մարդիկ են: Ամեն տեսակի էլ լինում է, բայց ահա այդ «ամեն տեսակիից» գերազանցիկների շարքում շատ քիչ է»,- նշեց Բոկերիան:

  1. Կուռք

Արդեն մասնագիտություն ընտրած ապագա բժիշկին Բոկերիան խորհուրդ է տալիս կուռք գտնել, ում արժի հավասարվել: Ինքը Բոկերիան, իր խոսքով, բժշկական համալսարանում սովորելու ժամանակ ցանկացել է նմանվել մի քանի հայտնի վիրաբույժների:

«Հետեւեք ձեր ուսուցիչներին: Եթե նրանց մեջ չկա մեկը, ում կցանկանայիք հավասարվել, հետեւեք ուրիշ մասնագետների»,- խորհուրդ տվեց կարդիովիրաբույժը:

  1. Կանայք

Այսօր բժշկության մեջ, այդ թվում՝ վիրաբուժության մեջ փոքրաթիվ չեն լավ կին մասնագետները, ուստի կանայք կարող են ավելի համաձակ մտնել բժշկության ասպարեզ: Բոկերիայի խոսքով՝ որոշ կանանց կարելի է անվանել իր բժշկական կենտրոնի հիմքը:

«Եթե ինչ-որ բան ես ասել կնոջը, եւ նա հասկացել է իրենից ինչ է պահանջվում, նա իրեն կոտորելով կանի, ինչ անհրաժեշտ է: Ինչը չի անի տղամարդը…»,- նշեց կարդիովիրաբույժը:

  1. Հագուստ

Բոկերիայի խոսքով՝ բժիշկը կարող է հասարակ հագնվել, բայց խնամքով. ցանկալի  է բաց գույնի վերնաշապիկ հագնել, փողկապ կապել, ներկայանալի տեսք ունենալ:

  1. Խոսք

Բժիշկը պետք է ճիշտ խոսի, պնդում է Բոկերիան:

«Նա պետք է ոչ թե ուղղակի ճիշտ բաների մասին խոսի, այլեւ լավ խոսի, ճիշտ բացատրի այն լեզվով, որով խոսում է»,- նշեց նա:

  1. Գիտելիքներ

Բոկերիայի խոսքով՝ լավ բժիշկը պետք է անհրաժեշտ գիտելիքներ ունենա, եթե, իհարկե, զգում է, որ ինչ-որ բան չգիտի, ավելի լավ է դա ընդունի եւ խորհրդի համար գործընկերներին դիմի:

  1. Փող

«Իհարկե, բժիշկն ապրող մարդ է, եւ նա, իհարկե, ցանկանում է ավելի լավ ապրել, եւ նա պետք է ավելի լավ ապրի, սակայն բժիշկը երբեք չպետք է ստանձնի հիվանդի հետ փողի մասին խոսելու նախաձեռնությունը մինչեւ նրան բուժելը: Բարոյական օրենքները պետք է բացարձակապես անթերի լինեն»,- նշեց կարդիովիրաբույժը:

Նշենք, որ Լեո Բոկերիան այսօր դարձել է Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պատվավոր դոկտոր:

Հայաստան այցի շրջանակում նա այցելել է նաեւ մի քանի բժշկական կենտրոններ եւ ծանոթացել է երկրում կարդիովիրաբուժության մակարդակին:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել