• Latest news

Սոլյարիում արեւահարվելը նույնիսկ ավելի հաճախ է քաղցկեղ առաջացնում, քան ծխելը. գիտնականներ

20 նոյեմբերի, 2017  13:03

Սոլյարին մարդու առողջությանը նույնիսկ ավելի մեծ վտանգ է ներկայացնում, քան ծխելը, պնդում են Սան Ֆրանցիսկոյի Քալիֆորնիայի համալսարանի հետազոտողները: Նրանք պարզել են, որ սոլյարիների առաջացրած մաշկի քաղցկեղային հիվանդությունների թիվը գերազանցում է ծխելու հետ ասոցացվող թոքերի քաղցկեղի դեպքերի թվին:

«Մենք գիտեինք, որ սոլյարիներում արեւահարվելը կապված է մաշկի քաղցկեղի հետ: Սակայն կոնկրետ թվերն անհայտ էին: Մեր հետազոտությամբ մենք ցանկացել ենք պարզել, թե Միացյալ Նահանգներում եւ ամբողջ աշխարհում պոպուլյացիաների առողջության վրա որքանով է տարածված սոլյարիների բացասական ազդեցությունը»,- նշել է հետազոտության հեղինակ, նշված համալսարանի մաշկաբան դոկտոր Էլենի Լայնոսը:

Վերջին տարիներին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը եւ Մաշկաբանության ամերիկյան ակադեմիան կտրականապես դեմ են սոլյարիներում արեւայրուք ստանալուն: ԱՀԿ-ն սոլյարիները համարում է բարձր մակարդակի քաղցկեղածին վտանգ եւ պնդում է, որ դրանք առողջությանը նույնպիսի սպառնալիք են ներկայացնում, ինչպիսին ծխելը: ԱՀԿ աշխատանքային խումբը հայտնաբերել է, որ մինչեւ 30 տարեկանը սոլյարիներում հաճախակի արեւահարված մարդիկ 75 տոկոսով ավելի շատ են հակված մելանոմայի առաջացմանը, որը մաշկի քաղցկեղի ամենամահաբեր ձեւն է:

Նոր հետազոտության շրջանակում Սան Ֆրանցիսկոյից գիտնականները միավորել են 1986 թվականից 2012 թվականն ընկած ժամակահատվածում 88 նախկին հետազոտությունների շրջանակում ստացած տվյալները: Այն ներառում է գրեթե 500 հազար մարդու վերաբերյալ բժշկական գրառումները, որոնք բնակվում են ԱՄՆ-ում, Ավստրալիայում եւ Արեւելյան ու Արեւմտյան Եվրոպայի 14 երկրներում: Այս տեղեկությունների համաձայն՝ ուսանողների մոտ 55 տոկոսը եւ մեծահասակների 36 տոկոսը սոլյարիում ինչ-որ ժամանակ արեւահարվել է: Տարիքային բոլոր խմբերում սոլյարի հաճախողների գերակշիռ մեծամասնությունը կանայք են եղել:

Տվյալների մշակումից հետո գիտնականները հանգել են այն եզրակացության, որ տարեկան բազալ եւ տափակ բջջային կարցինոմայի առնվազն 419 հազար դեպք եւ մելանոմայի գրեթե 11 հազար դեպք առաջացել են արեւայրուքի հետեւանքով, որը հիվանդներն անցյալում ստացել են սոլյարիում: Համեմատության համար՝ նույն երկրներում, որոնք ընդգրկված էին հետազոտության մեջ, տարեկան թոքերի քաղցկեղի միայն մոտ 363 հազար դեպք են կապում ծխելու հետ:

Փորձագետների կարծիքով՝ այս տվյալները միանգամայն բավարար են, որպեսզի օրենսդրական մակարդակով լիովին արգելվի սոլյարիներից օգտվելը: ԱՄՆ-ում այս ուղղությամբ արդեն քայլեր են ձեռնարկվում. ներկայումս 33 նահանգներում եւ Կոլումբիայի շրջանում օրենսդրությունն արգելում է անչափահասներին սոլյարի հաճախել: Սակայն գիտնականները պնդում են, որ արժեր այս արգելքը տարածել բոլոր երկրներում մյուս տարիքային խմբերի քաղաքացիների վրա եւս:


«Ժամանակն է, որ բացարձակապես բոլորը հասկանան՝ սոլյարին թիվ մեկ քաղցկեղածինն է: Ցավոք, այս տեղեկությունը դեռեւս այնքան լայնորեն տարածված չէ, որպեսզի սոլյարիում գեղեցիկ արեւայրուք ստանալ որոշած յուրաքանչյուրը հստակ գիտակցի, որ դա մահացու վտանգավոր է»,- եզրակացրել են հետազոտողները:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է