• Latest news

ՀՀ ԱՆ աշխատակիցները եւ բժիշկները ցուցադրաբար պատվաստել են իրենց երեխաներին գարդասիլով (ֆոտո)

26 նոյեմբերի, 2017  15:04

Պատվաստումների դեմ հանդես եկող մարդիկ հաճախ են ասում, որ բժիշկներն իրենց երեխաներին չեն պատվաստում։ Որպեսզի ապացուցեն, որ դա այդպես չէ, մի քանի հայ բժիշկներ լրագրողների ներկայությամբ իրենց աղջիկներին պատվաստել են Գարդասիլով՝ մարդու պապիլոմայի վիրուսի դեմ քառավալենտ պատվաստանյութով։

Հիվանդությունների կանխարգելման եւ վերահսկման ազգային կենտրոնի պատվաստումների բաժնի ղեկավար Ալմաստ Հարոյանի դուստրը՝ Թեհմինա Վարդանյանը, դարձավ Գարդասիլ պատվաստանյութը ստացած աղջիկներից մեկը։ Թեպետ նա արդեն 13 տարեկան չէ, իսկ ՄՊՎ-ի դեմ պատվաստումները Հայաստանում պլանավորվում է հենց 13 տարեկաններին կատարել, Թեհմինան որոշել է ստանալ պատվաստումը, որպեսզի ապացուցի, որ այդ նյութն առնվազն անվտանգ է։ Թեհմինան նաեւ նշեց, որ ինքը վերջին 5 տարիներին մոր հետ վիճում է, որ արտասահմանում արդեն վաղուց են պատվաստում ՄՊՎ-ի դեմ, իսկ Հայաստանը հետ է մնում այլ երկրներից, եւ որ դրա դեմ պետք է մի բան ձեռնարկել։

«Երբ ես պատվաստանյութերի մասին ինչ-որ բան էի գրում սոցցանցերում, ինձ բոլորն  ասում էին, որ ես երեխա չունեմ, դրա համար եմ այդքան հեշտ խոսում այդ մասին, իսկ եթե երեխա ունենայի, դժվար թե պատվաստեի։ Ես իմ մոր միակ դուստրն եմ, բայց ես առաջիններից եմ այդ պատվաստանյութն ընդունում եւ դա անում եմ հատուկ իմ ցանկությամբ։ Այս հարցը մեր ընտանիքում անգամ չի էլ քննարկվել»,- NEWS.am Medicine-ի հետ զրւյցում ասել է Թեհմինան։

Գարդասիլ պատվաստանյութը ստացել է նաեւ «Վարդանանց» ԲԿ մանկաբուժական ծառայության ղեկավար Լիլիթ Մարությանի դուստրը՝ Անին,  «Արաբկիր» ԲԿ նեւրոպաթոլոգիական ծառայության ղեկավարի աղջիկը՝ Եվան, ՀՀ ԱՆ իմունականխարգելման ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանի դուստրը՝ Անին եւ որոշ լրագրողներ։ Ավելի քան 20 լրագրող սեփական ցանկությամբ պատվաստվել է սեզոնային գրիպի դեմ։

Բոլոր ցանկացողների պատվաստումը կազմակերպելու համար Հիվանդությունների կանխարգելման եւ վերահսկման կենտրոնի մասնագետները Ծաղկաձորում ընթացող սեմինարին բերել են հատուկ սառցարան-պայուսակում պահվող պատվաստանյութեր, մեկանգամյա ներարկիչներ եւ պատվաստման ժամանակ առաջին օգնություն ցուցաբերելու համար անհրաժեշտ պարագաներ՝ ադրենալին, դեքսամետազոն, անուշադրի սպիրտ։ Բժիշկները նշում են, որ այդ դեղամիջոցները միշտ պետք է ձեռքի տակ լինեն պատվաստում կատարելիս, եթե հանկարծ պացիենտի մոտ ալերգիկ ռեակցիա սկսվի կամ ուշագնացություն լինի։ Ծաղկաձորում այդ դեղամիջոցների կարիքը չի եղել։

Հիշեցնենք, որ Հայաստանում Գարդասիլով պատվաստումը միանշանակ չի ընկալվում։ Դրան դեմ են նաեւ որոշ բժիշկներ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է