• Latest news

ՄԻԱՎ/ՁԻԱՀ–ի դեմ պայքարում Հայաստանի ամենամեծ նվաճումներից մեկը մորից երեխային փոխանցումը վերացնելն է. մասնագետ

1 դեկտեմբերի, 2017  13:05

ՄԻԱՎ/ՁԻԱՀ–ի դեմ պայքարի ոլորտում Հայաստանի ամենամեծ նվաճումներից մեկը մորից երեխային ՄԻԱՎ–ի փոխանցումը վերացնելն է։ Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք է հայտնել «Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ փորձագետ Հովհաննես Մադոյանը։

Նրա խոսքով՝ այդ հաջողությունը վկայում է ոչ միայն այն մասին, որ ՄԻԱՎ–ՁԻԱՀ–ի դեմ պայքարի ծրագիրը հաջողությամբ իրականացվում է երկրում, այլ նաեւ այն մասին, որ հղի կանանց խնամքը կազմակերպվում է ռացիոնալ եւ ճիշտ։

Հիշեցնենք, որ Հայաստանը ճանաչվել է աշխարհում երկրորդ եւ տարածաշրջանում առաջին երկիրը, որը հասել է մորից երեխային ՄԻԱՎ–ի եւ սիֆիլիսի փոխանցումը վերացնելուն։ 2007 թվականից մինչ օրս Հայաստանում ՄԻԱՎ դրական կարգավիճակով կանայք ծնել են մոտ 150 երեխա, եւ նրանցից ոչ մեկը մինչ օրս մորից չի վարակվել, այդ թվում՝ Նարինեն իր դստեր հետ։ մասնագետների խոսքով՝ դրանում մեծ դեր է խաղացել մանկաբարձության ճիշտ կազմակերպումն ու այն փաստը, որ եթե 2004 թվականին հղիների միայն 8 տոկոսն էր ՄԻԱՎ թեստավորում անցնում, ապա այսօր այդ թիվը հասել է 95 տոկոսի։

Հովհաննես Մադոյանը մեկ այլ կարեւոր նվաճում է համարում գրեթե բոլոր ՄԻԱՎ վարակակիրների անվճար բուժումը։ Եթե նախկինում նման բուժումը հասանելի էր միայն նրանց, ում իմունային բջիջների քանակը նվազում էր մինչեւ կոնկրետ քանակի, ապա այսօր բուժում են ստանում գրեթե բոլորը։

Փորձագետը նշեց, որ ՄԻԱՎ վարակի բուժումը ոչ միայն օգնում է պահպանել հենց հիվանդի կյանքն ու առողջությունը, այլ նաեւ կանխում է հիվանդության տարածումը։ Այդ պատճառով ՄԻԱՎ–ՁԻԱՀ–ի դեմ պայքարի ծրագրի նպատակն է հայտնաբերել հնարավորինս շատ վարակակիրների եւ ապահովել նրանց բուժումը։

Ինչ վերաբերում է Հայաստանում ՄԻԱՎ–ՁԻԱՀ–ի դեմ պայքարին, Մադոյանը նշեց, որ ֆինանսական բեռը դեռւես մնում է «Գլոբալ ֆոնդի» ուսերին։ Սակայն փորձագետները հույս ունեն, որ ապագայում պետությունը կարող է իր վրա վերցնել ՄԻԱՎ վարակի թեստավորման եւ բուժման ֆինանսավորումը եւ կկարողանա կազմակերպել  այն նույն մակարդակով, ինչ հիմա։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել քաղցկեղով հիվանդների օգնության համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի