• Latest news

Ծխելը մարդկանց պակաս գրավիչ է դարձնում

15 դեկտեմբերի, 2017  12:06

Տղամարդկանց եւ կանանց մեծ մասի համար ավելի գրավիչ են համարվում հակառակ սեռի չծխող ներկայացուցիչները, պնդում են Բրիսթոլի համալսարանի գիտնականները: Ծխելը վատթարացնում է առողջական վիճակը եւ արագացնում ծերանալու տեսանելի նշանների հայտնվելը, այդ թվում՝ դեմքի մաշկին:

Բրիտանացի գիտնականների հետազոտությանը ավելի քան 500 մարդ է մասնակցել: Հետազոտողներն օգտագործել են երկվորյակների լուսանկարները, ըստ որում՝ երկվորյակների զույգում մեկը ծխող էր: Նրանք փորձի մասնակիցներին 2 խնդիր են առաջադրել՝ որոշել երկվորյակներից ավելի գրավիչին եւ պարզել ծխողին: Արդյունքում՝ տղամարդկանց եւ կանանց մոտ 70 տոկոսն անսխալ որոշել է երկվորյակների զույգերից ծխողին: Ի դեպ, հետազոտությանը մասնակցող տղամարդիկ երկվորյակներից ավելի գրավիչ են համարել չծխող տղամարդկանց (72 տոկոս) եւ կանանց (68 տոկոս): Մասնակցող կանայք ավելի գրավիչ են համարել 68 տոկոս չծխող տղամարդկանց եւ 70 տոկոս չծխող կանանց:

Հետազոտության արդյունքները վկայում են, որ ծխելը բացասաբար է անդրադառնում արտաքին կերպարի վրա, ըստ որի մարդկանց մեծ մասը կարող է անսխալ կռահել վնասակար սովորությունն ունեցողին: Մեծամասնության ընտրությունը նաեւ ցուցադրել է, որ ծխողները հակառակ սեռի համար իրենց գրավչությունը կորցնում են: Այս տվյալները կարող են օգնել  ծխելու դեմ պայքարում եւ այս վնասակար սովորության նկատմամբ վերաբերմունքը փոխելու հարցում, նշված է Royal Society Open Science ամսագրում հրապարակված հոդվածում:

«Ակնհայտ է, որ մարդկանց համար, հատկապես երիտասարդների, արտաքինը կարեւոր է, հետեւաբար մենք կարող ենք այս արդյունքներն օգտագործել որպես ծխելուց հրաժարվելու քարոզչության հիմք»,- ասել է հետազոտության հեղինակներից պրոֆեսոր Յան Փենթոն-Վոակը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll