• Latest news

Հայաստանում ծխելու դեմ պայքարի համար անհրաժեշտ է 4 քայլ կատարել. փորձագետ

20 դեկտեմբերի, 2017  22:18

Հայաստանում ծխողների քանակի նվազեցման եւ  չծխողներին երկրորդական ծխից պաշտպանելու համար անհրաժեշտ է մի շարք միջոցառումներ ձեռնարկել։ Այս մասին  հայտնում է ակադեմիկոս Սուրեն Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտի փորձագետ Լիլիթ Գրիգորյանը:

  1. Օրենքներ

Նախեւառաջ, փորձագետի խոսքով, անհրաժեշտ է ընդունել մի շարք օրենքներ, որոնք արգելում են հասարակական վայրերում եւ կից տարածքներում ծխելը: Սա ամենակարեւոր քայլն է, որը պետք է ծխախոտի ծխից պաշտպանի չծխողներին՝ ներառյալ երեխաներին եւ դեռահասներին:

Բացի այդ, անհրաժշտ է ուժեղացնել օրենսդրական դաշտը  ծխախոտի գովազդի առումով, ինչպես նաեւ խստացնել մինչեւ 18 տարեկաններին ծխախոտ վաճառելու արգելքը։

  1. Տեղեկատվություն

Փորձագետի կարծիքով՝ հավասարապես կարեւոր է, որ բնակչության շրջանում  ադեկվատ, գրագետ  տեղեկատվություն տարածվի ծխելու ռիսկերի մասին: Ավելին՝ երիտասարդների շրջանում հարկ է տարածել տեղեկություն, որ ծխելը ընդհանրապես գեղեցիկ չէ: Ընդհակառակը՝ գեղեցիկ է առողջ ապրելակերպ վարելը եւ  սպորտով զբաղվելը:

  1. Օգնություն

Ծխելուց հրաժարվել ցանկացողների համար մասնագետների օգնությունը երկրում պետք է հասանելի լինի: Նման մասնագետներ կարող են լինել պոլիկլինիկաներում, կարող է լինել նաեւ թեժ գիծ, որին մարդիկ, ովքեր ցանկանում են  թողնել ծխելը, կարողանան զանգահարել:

  1. Գնային քաղաքականություն

Ծխախոտների գները, փորձագետի կարծիքով, պետք է այնքան բարձր լինեն, որ շատ մարդկանց  հասանելի չլինեն: Չափազանց կարեւոր է, որ բարձր գնի պատճառով երեխաները եւ դեռահասները չկարողանան ծխախոտ գնել:

Համաձայն հարցումների՝ Հայաստանում շատերը կշարունակեն ծխել, նույնիսկ եթե ծխախոտի գները բարձրանան։

Այնինչ ամբողջ աշխարհում ծխախոտի գնի բարձրացումը համարվում է ծխելու դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցներից մեկը (https://med.news.am/rus/news/10611/5-ispolzuemiykh-v-mire-sposobov-kontrolya-kureniya.html

Այսօր Հայաստանը համարվում է այն երկրներից, որտեղ ծխախոտը վաճառվում է առավել մատչելի գներով: Այլ երկրների փորձը ցույց է տալիս, որ ծխախոտի գների բարձրացումը, փաստորեն, ստիպում է մարդկանց թողնել ծխելը, նույնիսկ 20 տոկոսով: ծխախոտի գնի բարձրացումը զգալի հարված է նրանց գրպանին, եւ մարդիկ գերադասում են չծխել եւ այդ գումարը ծախսել այլ բաների վրա:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll