• Latest news

27 շաբաթականում 800 գ քաշով ծնված փոքրիկը հաղթահարեց դժվարությունները. նա արդեն 1.5 տարեկան է

20 դեկտեմբերի, 2017  19:28

«Աստղիկ» ԲԿ-ում 27 շաբաթականում 800 գրամ քաշով եւ 34 սմ հասակով ծնված փոքրիկ Նաիրան արդեն 1 տարեկան 8 ամսական է: Երեխայի մայրը՝ Տաթեւիկ Առաքելյանը պատմում է, որ խնդիրներն իր մոտ սկսվել են հղիության 6-րդ ամսում:

Ծննդկանին հիվանդանոց են  ընդունել բարձր զարկերակային ճնշմամբ եւ պրեէկլամպսիա ախտորոշմամբ: Բուժկենտրոնի Վիրաբուժական գինեկոլոգիայի բաժանմունքի ղեկավար Արման Նազինյանի խոսքով՝ եկավ մի պահ, երբ զարկերակային ճնշումն այլեւս չէր ենթարկվում դեղորայքային բուժման: Արդյունքում որոշում են 27 շաբաթականում կեսարյան հատում անել:

«Տաթեւիկի կյանքի փրկության հարցն էր դրված առաջին հերթին: Բայց շատ կարեւոր էր նաեւ երեխայի փրկությունը եւ, ամենակարեւորը, որ ապահովվեր նրա առողջ ապագան»,- ասում է բուժկենտրոնի Նորածնային ծառայության ղեկավար Նարինե Պողոսյանը:

Երեխան ծնվում է ծայրահեղ ծանր վիճակում, երկարատեւ ինտենսիվ թերապիա անցնում: Անհաս եւ ցածր քաշով ծնված երեխաները հետագայում դանդաղ զարգանալու վտանգի առջեւ են լինում: Սակայն բժիշկները կարողանում են հաղթահարել նաեւ այս փուլը:

Երեխայի մայրը՝ Տաթեւիկը, հիմա էլ հուզվում է, երբ հիշում է տանջալից երեք ամիսները, երբ բժիշկներն ու բուժքույրերը պայքարում էին իր փոքրիկի կյանքի ու առողջության համար: Նարինե Պետրոսյանի խոսքով՝ Նաիրայի դուրսգրման օրը մեծ ուրախություն եւ հաղթանակ էր իրենց համար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել