• Latest news

Հայաստանում առաջիկայում գերիատրներ կհայտնվեն. Մասնագետ

21 դեկտեմբերի, 2017  19:11

Հայաստանում բնակվում է մոտ 387 600 տարեց մարդ՝ բնակչության մոտ 12.9 տոկոսը։ Նրանց կյանքի որակը բարձրացնելու, ավելի որակյալ բժշկական օգնություն ցուցաբերելու համար անհրաժեշտ է Հայաստանում զարգացնել գերիատրիան, որը զբաղվում է ծեր տարիքային հիվանդությունների ուսումնասիրմամբ, պրոֆիլակտիկայով եւ բուժմամբ։ Այդ մասին NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում ասել է Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիայի հիմնադիր նախագահ Արթուր Թորոսյանը։

Նրա խոսքով, Հայաստանում գերիատրիայի զարգացման համար անհրաժեշտ է մի շարք միջոցներ ձեռնարկել, առաջին հերթին համապատասխան մասնագետներ պատրաստել, քանի որ այսօրվա դրությամբ այդպիսիք հանրապետությունում պարզապես չկան։ Երիտասարդ բժիշկների՝ ապագա գերիատրների վերապատրաստումը հարկավոր է կազմակերպել արտերկրում, նաեւ Հայաստան հրավիրել արտերկրի մասնագետներին, որոնք թրեյնինգներ կիրականացնեն տեղացի բժիշկների համար։

Բացի այս, գերիատրիայի զարգացման ծրագրի շրջանակներում ծրագրվում է ուսումնական նյութեր եւ ձեռնարկներ պատրաստել բժիշկների համար, դրանք բերել եւ ադապտացնել Հայաստանի համար։

Արթուր Թորոսյանի խոսքով, երբ երկրում, ի վերջո, բժիշկ-գերիատրներ հայտնվեն, նրանք աշխատելու են երկրի բոլոր պոլիկլինիկաներում, նաեւ ծերանոցներում։ Զբաղվելու են 65 եւ ավելի տարեկան անձանց բուժմամբ, անհրաժեշտության դեպքում վերահսկել նեղ մասնագետների բուժումները։ Չի բացառվում, որ հետագայում նեղ մասնագիտացմամբ գերիատրներ էլ հայտնվեն (վնասվածքաբան, էնդոկրինոլոգ եւ այլն)։

«Այդ ծրագիրը երկրում տարեց մարդկանց կյանքի որակը բարձրացնելու մեկ քայլ կլինի»,- ասել է Թորոսյանը։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել