Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ առիթից-առիթ գինու գավաթը կարող է օգնել առողջ պահպանել երիկամները:

Իսկ երիկամների հետ խնդիրներ ունեցող մարդկանց մոտ այն սիրտանոթային հիվանդությունների բարձր վտանգ է առաջացնում. գինու չափավոր օգտագործումը կարող է օգտակար լինել սրտի համար, հաղորդում է WebMD-ն:

«Օրական մեկ բաժակից քիչ գինի խմած առողջ մարդկանց մոտ երիկամների քրոնիկական հիվանդությունների հետ կապված վտանգը 37%-ով ավելի ցածր է եղել, համեմատած ընդհանրապես գինի չխմած մարդկանց հետ»,- ասել է հետազոտության հեղինակ, Ավրորայի Կոլորադոյի համալսարանի աշխատակից, նեֆրոլոգ Տապան Մեխտան:

«Երիկամների քրոնիկական հիվանդություններով հիվանդ մարդկանց մոտ օրական մեկ բաժակից քիչ գինու օգտագործումն իջեցրել է սիրտանոթային հիվանդությունների վտանգը 29%-ով»,- ավելացրել է նա:

Մեխտան եւ իր գործընկերները վերլուծել են 2003-2006թթ. ԱՄՆ առողջապահության տվյալները, որոնք պարունակել են տվյալներ 6000 քաղաքացիների մասին: Նրանցից 1000-ի մոտ երիկամների քրոնիկական հիվանդություններ են եղել:

Թե ինչու է հենց գինին այդպես ազդում, ստույգ հայտնի չէ, ասում է Մեխտան: Գինու չափավոր օգտագործումը բերում է մեզում սպիտակուցի չափավոր քանակության: Երիկամային հիվանդություններով մարդկանց մոտ մեզում սպիտակուցի ավելի բարձր մակարդակները կապված են երիկամային հիվանդությունների բարգավաճման բարձր վտանգի հետ:

Գինում պարունակվող պոլիֆոնոլները ունեն հակաբորբոքային եւ հակաօքսիդանտային հատկություններ, ինչով կարելի է բացատրել սրտի վրա պաշտպանական ազդեցությունները, ասել է նա: