• Latest news

Տոնական օրերին երեւանյան հիվանդանոցներ են ընդունվել բազմաթիվ երեխաներ ՍՇՎ-ներով ու դրանց բարդություններով

4 հունվարի, 2018  15:43

Ամանորյա տոների ընթացքում երեւանյան հիվանդանոցներ են ընդունվել մեծ թվով երեխաներ գրիպով եւ ՍՇՎ-ով: NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում «Արաբկիր» ԲԿ-ի բժշկական տնօրեն Նինա Արիկյանցն ասաց, որ կլինիկայում գրեթե բոլոր մահճակալները զբաղեցնում են տարբեր շնչառական հիվանդություններ ունեցող երեխաներ:

Մասնագետը նշեց, որ ամանորյա տոների ընթացքում գրիպով եւ ՍՇՎ-ներով հիվանդ երեխաների թիվը միշտ աճում է, եւ այս տարին բացառություն չէր: Ճիշտ է, այս տարի հիվանդանոց հաճախ դիմել են ամբուլատոր բուժօգնության եւ ոչ թե ստացիոնար բուժման նպատակներով: Բժիշկ Արիկյանցի խոսքով՝ պոլիկլինիկաներն աշխատում են ամեն օր, սակայն, ըստ երեւույթին, բնակչությունը սովոր չէ գնալ պոլիկլինիկաներ, եւ եթե երեխան սկսում է փոքր-ինչ հազալ, ապա անմիջապես դիմում են հիվանդանոց:

Այդպիսի երեխաներին, սակայն, փորձում են ամբուլատոր բուժօգնություն ցույց տալ, միայն նրանք, ովքեր իսկապես կարիք ունեն ստացիոնար բուժօգնության, հոսպիտալացվում են: Հոսպիտալացված երեխաների մոտ հայտնաբերվում են գրիպի տարբեր շտամներ, ինչպես նաեւ այլ վիրուսներ: Ոմանց մոտ նկատվում են բարդացումներ թոքաբորբի տեսքով, եւ նրանք բուժման կարիք ունեն վերակենդանացման բաժանմունքում:

Ծնողներից մեկը, որի 2-ամյա երեխան այժմ բուժվում է «Արաբկիր» բժշկական կենտրոնում, NEWS.am Medicine-ի թղթակցին պատմել է, որ երեխան իրեն վատ է զգացել ամանորյա գիշերը, իսկ ժամը 2-ին նրանք գնացել են հիվանդանոց, որտեղ, պարզվել է, որ ազատ տեղեր չկան եւ ստիպված էին եղել գնալ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» կլինիկա: Շուտով, սակայն, «Արաբկիր» ԲԿ-ում մահճակալ է ազատվել եւ երեխային տեղափոխել են այնտեղ:

«Հունվարի 1-ին բազմաթիվ երեխաներ էին բերել, ոմանք` շատ լուրջ վիճակում, նրանց դժվարությամբ էին հիվանդանոցում տեղավորել, հիվանդանոցում տեղ չկար: Եթե չեմ սխալվում, հունվարի 1-ին միայն մոտ 120 հոգի են ընդունվել», - ասել է ծնողը, որը ցանկացել է անանուն մնալ:

NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի փոխտնօրեն Դավիթ Դալլաքյանը պատմեց, որ հիվանդանոցում այժմ շատ երեխաներ կան, բայց ոչ ավելի, քան անցյալ տարի:

«Անցյալ տարի այս ժամանակ բաժանմունքում ոչ մի ազատ տեղ չկար: Այս տարի այդպես չէ», - շեշտեց Դալլաքյանը:

Նա ավելացրեց, որ վերակենդանացման բաժանմունքում այժմ թոքաբորբով, բարդացած գրիպով ու սուր շնչառական հիվանդություններով հիվանդ երեխաներ կան։ Այս երեխաներից ոմանց լուրջ վիճակը պայմանավորված է այն հանգամանքով, որ նրանք բավականին ուշ են տեղափոխվել հիվանդանոց: Մյուս դեպքերում հիվանդությունն արագ զարգացել է վիրուսների առանձնահատկություններով եւ երեխաների թույլ իմունիտետով պայմանավորված:

«Մուրացան» բժշկական կենտրոնում, ինչպես տեղեկացրեցին կենտրոի անձնակազմը, գրիպով եւ ՍՇՎ-ով հիվանդ շատ երեխաներ կան, սակայն մեծամասնությունը ստացիոնար բուժվում է ստանում, իսկ վերակենդանացման բաժանմունքում հիմնականում նախածննդյան ինֆեկցիայով եւ թոքաբորբով հիվանդ երեխաներ են:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել