• Latest news

Ամանորյա տոների ժամանակ Երեւանի շտապ օգնությունը 6582 կանչ է ստացել

9 հունվարի, 2018  13:41

2017 թվականի դեկտեմբերի 31-ից 2018-ի հունվարի 7-ը Երեւանի շտապ օգնությունը 6582 կանչ է ստացել՝ 466-ով ավելի, քան անցյալ տարի: Այս մասին լրագրողներին հայտնեց «Շտապ օգնություն» ՓԲԸ ղեկավար Թագուհի Ստեփանյանը:

Նա խոսքով՝  1208 հիվանդներ հոսպիտալացվել են ամանորյա տոներին, ինչը 18-ով քիչ է, քան 2016-ին: Տոնական օրերին գրանցվել է նաեւ 638 մանկական կանչ եւ 189 հոսպիտալացում:

Տոնական օրերին կանչերի հիմնական պատճառը սիրտ-անոթային հիվանդություններն էին, բարձր ջերմությամբ ուղեկցվող մրսածության հիվանդությունները, վնասվածքները: Եղել է նաեւ թունավորման 8 դեպք, որից 4-ը ալկոհոլային խմիչքների չարաշահման պատճառով: Անցյալ տարվա համեմատությամբ վնասվածքներն ավելի քիչ են եղել՝ 24 ընդդեմ 51-ի:

Ինչպես նշեց Թագուհի Ստեփանյանը, սովորական օրերին շտապ օգնությունը օրական մոտ 650 կանչ է ստանում, իսկ տոնական օրերին՝ 820-840: Սա, սակայն, կապված է ոչ այնքան այս օրերին հիվանդացածության աճով, որքան այն հանգամանքով, որ մարդիկ տոների ժամանակ նախընտրում են բժշկի չդիմել, այլ շտապ օգնություն կանչել, նույնիսկ եթե նրան անհանգստացնողը ՍՇՎ-ն է, որի բուժմամբ պետք է զբաղվի ընտանեկան բժիշկը, այլ ոչ թե շտապ օգնության բժիշկը:

Թագուհի Ստեփանյանի խոսքով՝ հունվարի 8-ից կանչերի թիվը սկսել է նվազել. երեկ եղել է 720 կանչ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել