ԱՄՆ-ում 30 երեխա է մահացել գրիպի համաճարակի պատճառով, եւս 9000 գրիպով հիվանդ պացիենտներ գտնվում են հիվանդանոցում։ Կանխարգելման եւ վերահսկման ամերիկյան կենտրոնի տվյալներով՝ գրիպի կտրուկ աճ է նկատվում 49 նահանգներում՝ բոլորում՝ բացի Հավայան կղզիներից։
Հունվարի 6-ից հունվարի 13-ը երկրում արձանագրվել է 14 401 գրիպի՝ լաբորատոր հաստատված դեպք, իսկ սեզոնին գրանվել է 74 562 դեպք: Սեզոնին արձանագրվել է գրիպով հիվանդ երեխաների մահացության 30 դեպք, որոնցից 10-ը` հունվարի 6-ից հունվարի 13-ը: Ավելին, Առողջապահության վիճակագրության ազգային կենտրոնի տվյալներով՝ հունվարի 6-ից հունվարի 13-ը երկրում գրանցված բոլոր մահացությունների 8,2 տոկոսը կապված է եղել գրիպի եւ թոքաբորբի հետ:
Վերջին տվյալների համաձայն՝ ԱՄՆ-ում 100 000 բնակչի հաշվով 31.5-ը հոսպիտալացվել են գրիպի պատճառով, ավելին, քան դեկտեմբերի 30-ից հունիսի 6-ը (100 000-ի համար`22.7 մարդ): Ներկայումս երկիրում աճում է H3N2 շտամը, ինչն էլ հենց հանդիսանում է հոսպիտալացումների ու մահացությունների դեպքերի մեծամասնության պատճառը։
Վերջին 20 տարիների ընթացքում ճգնաժամային լուծումների ոլորտում աշխատող բժիշկ Բրահիմ Արդոլիկը նշել է, որ սա գրիպի ամենածանր սեզոոնն է, որ ինքը տեսել է:
Թոքաբորբի կանխարգելման համար Կանխարգելման եւ վերահսկման ամերիկյան կենտրոնը խորհուրդ է տալիս 65 տարեկանից բարձր մարդկանց, մինչեւ 2 տարեկան երեխաներին եւ քրոնիկ հիվանդություններով տառապող անձանց պատվաստվել պնեւմակոկային վարակի դեմ։
Կենտրոնը նաեւ խորհուրդ է տալիս պատվաստել գրիպի դեմ, թեեւ այս տարվա պատվաստանյութը, ըստ փորձագետների, այդքան էլ հաջող չէ, այն,այնուամենայնիվ, նվազեցնում է վարակի ռիսկը եւ դրա հետեւանքով լուրջ բարդությունների առաջացումը:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր