• Latest news

Օրական նույնիսկ մեկ ծխախոտը մահացու վտանգավոր է. հետազոտություն

26 հունվարի, 2018  15:58

Օրական ընդամենը մեկ ծխախոտը մարդու համար մահացու վտանգավոր է, պարզել են հետազոտությամբ, որը հրապարակվել է The BMJ ամսագրում:

Մասնագետները հանգել են այն եզրակացության, որ նույնիսկ չափավոր ծխելը կարող է կորոնար անբավարարություն առաջացնել եւ մեծացնել կաթվածի առաջացման հավանականությունը: Նրանք նաեւ զգուշացնում են, որ ծխախոտի անվտանգ քանակություն գոյություն չունի: Նրանց կարծիքով՝ օրական նույնիսկ մեկ ծխախոտը կարող է սիրտ-անոթային հիվանդություններ առաջացնել:

Սրա հետ կապված հետազոտողները խորհուրդ են տալիս ծխելուց ամբողջությամբ հրաժարվել, այլ ոչ թե նվազեցնել ծխախոտի քանակը: Սակայն միաժամանակ նշվում է, որ օրական ծխվող ծխախոտի թվի կրճատումը նվազեցնում է նաեւ քաղցկեղի առաջացման հավանականությունը:

Մասնագետներն ընդգծում են, որ ծխելու դեպքում հիվանդությունների առաջացման հավանականությունը կանանց մոտ ավելի բարձր է, քան տղամարդկանց:

Հետազոտության հիմքում դրված է մեթաանալիզի մեթոդը, որի ընթացքում գիտնականները հետազոտել են 50-ից ավելի գիտական հրապարակումներ՝ կապված մարդու առողջության վրա ծխելու ազդեցության հետ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll