• Latest news

ԱՆ–ն իրականացնում է ստենտների եւ արտոնյալ պայմաններով տրամադրվող դեղերի կենտրոնացված գնումներ

14 փետրվարի, 2018  18:42

Սրտի կորոնար անոթների անհետաձգելի վիրահատության (Stent for life) ծրագրում կատարվող բարեփոխումը ենթադրում է ծառայության որակի բարձրացում` ոչ դեղապատ ստենտից անցում դեղապատ ստենտի: Այս արդյունքն ապահովելու համար առողջապահության նախարարությունը գնացել է ծրագրի շրջանակում կիրառվող ստենտի և նյութածախս պարունակող պարագաների կենտրոնացված գնումներ իրականացնելու ճանապարհով։ Մրցույթն արդեն կայացել է, պայմանագրերը կնքման փուլում են։

Կենտրոնացված գնումներով որակյալ և միաժամանակ ավելի մատչելի դեղեր ու բժշկական նշանակության ապրանքներ ձեռք բերելու մոտեցում կցուցաբերվի նաև պետական այլ ծրագրերի շրջանակում սրտի կորոնար անոթների վիրահատական ծառայությունների դեպքում։ Արդյունքում նախատեսվող ֆինանսական միջոցների տարեկան 30% տնտեսումները կուղղվեն  առողջապահության ոլորտի գերակա խնդիրների ֆինանսավորմանը:

Գնումներն արդյունավետ կազմակերպելու գործում բժշկական կազմակերպություններին աջակցելու նպատակով ստեղծվել է դեղերի և բժշկական նշանակության ապրանքների տեխնիկական բնութագրերի օրինակելի ձևերի բազա։ Նախարարության պաշտոնական կայքում արդեն վեց ամիս է, ինչ տեղադրվում են դեղերի և բժշկական նշանակության ապրանքների գնման տեխնիկական բնութագրերի օրինակելի ձևեր http://moh.am/#1/737։

Նախարարությունը բարեփոխում է նաև բնակչության սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված շահառուներին անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղերի տրամադրման կարգը։ Առաջարկվում է միասնական գնի սահմանում, որի վերաբերյալ որոշման նախագիծը ներկայացվել է կառավարության քննարկմանը:  Նախագծով նախատեսվում է, որ պոլիկլինիկաները նշված դեղերը կկարողանան ձեռք բերել յուրաքանչյուր դեղատնից, որը կհամաձայնվի այդ դեղը մատակարարել առողջապահության նախարարության կողմից սահմանված գնով։ Այն առողջության առաջնային պահպանման կազմակերպությունների համար փոխհատուցման ճկուն մեխանիզմ կիրառելու հնարավորություն կստեղծի։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է