• Latest news

Նույնիսկ օրական մեկ շիշ գազավորված ըմպելիքը կարող է անպտղության հանգեցնել

16 փետրվարի, 2018  20:38

Նույնիսկ օրական ընդամենը մեկ շիշ գազավորված ըմպելիքը կարող է անպտղության հանգեցնել, ընդ որում՝ ե՛ւ կանանց, ե՛ւ տղամարդկանց պարագայում, հաստատում են Boston University School of Medicine-ի գիտնականները։ Շաքարի բարձր մակարդակի պատճառով հաջող բեղմնավորման հավանականությունը կրճատվում է մոտ 30 տոկոսով:

Գիտնականների խոսքով՝ տղամարդկանց դեպքում, որոնք օրական խմում են մեկ շիշ քաղցր գազավորված ըմպելիք, հաջող բեղմնավորման հավանականությունը կրճատվում է 33 տոկոսով, իսկ կանանց դեպքում՝ 25 տոկոսով։ Պտղաբերության վրա շաքարի բացասական ազդեցությունը հայտնի է եղել նաեւ նախկինում՝ գիտնականները բացահայտել են, որ ձվաբջիջները եւ սաղմերը չեն կարող գոյատեւել օրգանիզմում շաքարի բարձր մակարդակի պայմաններում: Վերջապես, շաքարը կապված է տղամարդկանց շրջանում էրեկտիլ դիսֆունկցիայի հետ: Հենց սա է պատճառը, որ երեխա ունենալ պլանավորող զույգերին խորհուրդ է տրվում սահմանափակել գազավորված ըմպելիքների օգտագործումը, հատկապես եթե հաշվի առնենք, որ դրանց օգտագործումը բացասաբար է ազդում ոչ միայն պտղաբերության, այլ նաեւ ամբողջ առողջության վրա։

Այս հետազոտության արդյունքում չի հայտնաբերվել ոչ մի կապ մրգային հյութերի կամ դիետիկ խմիչքների եւ բեղմնավորման խնդիրների միջեւ։ Այդ պատճառով կարելի է միանշանակ եզրակացնել, որ գլխավոր բացասական ազդեցությունն, այնուամենայնիվ, կապված է շաքարի հետ։ Մինչդեռ աշխարհի շատ երկրներում շաքար պարունակող խմիչքների սպառման մակարդակը մշտապես աճում է, ինչպես նաեւ աճում է անպտղությանը բախվող զույգերի թիվը: Հնարավոր է, որ նրանք կարող են անպտղության բուժման համար ավելի քիչ գումար ծախսել, եթե պարզապես ավելի քիչ գազավորված ըմպելիք եւ շաքար պարունակող մթերքներ օգտագործեն:

Համաձայն մեկ այլ հետազոտության՝ շաքար պարունակող խմիչքներ օգտագործող կանայք ավելի հաճախ են բախվում անհաջող արտամարմնային բեղմնավորման խնդրին։ Եթե արտամարմնային բեղմնավորում կատարող կնոջ օրական սննդակարգում ավելի քան մեկ քաղցր ըմպելիք կա, այդ ընթացակարգերից հետո հաջող բեղմնավորման հավանականությունը նվազում է 16 տոկոսով: Միեւնույն ժամանակ, Հարվարդի գիտնականները հայտնաբերել են, որ արտամարմնային բեղմնավորման հաջողությունն ինքնին 12 տոկոսով կրճատվել է:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել