• Latest news

Վերջին հաշվով eHealth օպերատորի ծառայությունների համար պետությունն է վճարում. Լեւոն Ալթունյան

1 մարտի, 2018  14:10

Հաշվի առնելով, որ այս ամենը կատարվում է հիմնականում բյուջեի հաշվին, պետական պատվերի շրջանակում, ապա վերջին հաշվով էլեկտրոնային առողջապահության ծառայությունների համար պետությունն է վճարում: Այս մասին կառավարությունում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ասաց առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը՝ պատասխանելով հարցին թե ինչու պետք է «ինչ-որ ընկերության» վճարեն eHealth-ի ծառայությունների համար, եւ ինչու դա պետք է անեն մասնավոր ընկերությունները, այլ ոչ պետությունը:

Նրա խոսքով՝ Հայաստանում էլեկտրոնային առողջապահության ներդրման համար «Էրիքսոն» ընկերությունների խումբը որոշել է նոր ընկերություն հիմնել, որն իրականացնում է օպերատորի գործառույթները: Այս ընկերությունն ընտրվել է մրցույթի միջոցով: «Յուրաքանչյուր ծրագրային ապահովման եւ յուրաքանչյուր գործողության համար պետք է վճարել»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ armed.am կայքի օպերատորի ծառայությունների սակագները մեծ դժգոհություն են հարուցել ինչպես բուժհաստատություններում, այնպես էլ դեղատներում: Օրինակ՝ դեղատները յուրաքանչյուր դեղատոմսի համար պետք է վճարեն 25-ական դրամ, գումարած ամսական ֆիքսված 5 հազարից մինչեւ 25 հազար դրամ՝ կախված դեղատան շրջանառությունից: Բուժհաստատութունները վճարում են ամսական 50 հազարից մինչեւ 150 հազար դրամ՝ կախված հաստատության տեսակից, գումարած հիվանդանոցները 1000-ական դրամ են վճարում յուրաքանչյուր  հիվանդի համար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել