• Latest news

Շիրակի ստոմատոլոգները բողոքի ակցիա կանցկացնեն մարզպետարանում՝ ընդդեմ eHealth համակարգի

5 մարտի, 2018  10:52

Մարտի 4-ին Գյումրու բժշկական կենտրոնի նիստերի դահլիճում տեղի ունեցավ  Շիրակի մարզի 70-ից ավելի ատամնաբույժների արտահերթ հավաք:

Հավաքի հիմնական նպատակն այն անորոշությունների քննարկումն էր, որոնք առաջացել էին կառավարության 2017թ. օգոստոսի 24-ի 1033 -Ն որոշմամբ:

Հավաքի մասնակիցները տարածել են հետեւայլ հաղորդագրությունը․

«Քննարկման ընթացքում մասնակիցների կողմից առանձնացվեցին որոշման այն հիմնական բացթողումները, որոնք էապես չեն բխում ոլորտում առողջապահության կազմակերպերման շահից:

-Վտանգվում է անձնական տվյալների գաղտնիության պաշտպանությունը,

-Համակարգում տվյալների ներկայացման մեջ պահանջվում է առևտրային գաղտնիք պարունակող տեղեկեկատվություն,  քանի որ ստոմոտոլոգիական ծառայությունը առևտրային գործունեություն է, այդ տեղեկատվությունը կարող է օգտագործվել անբարեխիղճ մրցակցային նպատակներով, ուստի կարծում ենք, որ այստեղ ևս կառավարության որոշումը հակասում է առևտրային գաղտնիքի չհրապարակումը կարգավորող օրենսդրությանը:

-Ազգային անվտանգության տեսանկյունից չկա երաշխիք բազայի պաշտպանվածության վրաբերյալ, չի նշվում տվյալ տեղեկատվության անվտանգության իրավական երաշխիքները:

-Ստոմատոլոգներին պարտադրվում է անհիմն հավելյալ ժամանակ ծախսել համակարգի սպասարկման վրա, ավելին անորոշ է համակարգ ներմուծվող տեղեկատվության կարգն ու պայմանները և դրա իրավաչափությունը: Կարելի է ենթադրել, որ այսուհետ բժիշկները բավական ժամանակ են տրամադրելու տվյալների մշակման կամ դրա վերահսկողության վրա, որն էլ իր հերթին ազդելու է առողջապահության որակի վրա:

-Ստոմատոլոգներին նաև պարտադրվում է անել բազում հավելյալ ծախսեր (համակարգիչ, աշխատող, ծրագրային սպասարկում և այլ), որն անխոս անդրադառնալու է նաև ծառայության արժեքի վրա, այն դեպքում, երբ Շիրակի մարզը ՀՀ-ում ունի ամենաբարձր աղքատության ցուցանիշը: Կարծում ենք, որ նմանատիպ ծրագիրը պետք է ներդրվի բացառապես առողջապահության նախարարության բյուջեի հաշվին և տրամադրվի բժշկական հաստատություններին բացարձակ անվճար, և որին միանալը պետք է լինի փոխշահավետ և կամավոր հիմունքներով:

-Համակարգով աշխատելու դեպքում բուժսպասարկման համար անպայման է դառնում անձնագրի և սոցքարտի միաժամանակյա կամ նույնականացման քարտի առկայությունը, իսկ մենք գիտենք, որ ավագ տարիքի և սոցիալական քարտից կամովին հրաժարված այլ շահագրգիռ խմբերի ներկայացուցիչներից  ոչ բոլորն ունեն սոցիալական կամ նույնականացման քարտ:

-Համակարգի հետ կապի բացակայության (օր. ինտերնետային կապի խափանում) դեպքում բուժ. օգնության կազմակերպումը դառնում է անհնար:

-Ստոմատոլոգիական բուժ. ծառայությունն ունի իր առանձնահատկությունները, որոնք հաշվի չեն առնված, օրինակ՝ աշխատաժամանակի ոչ նորմավորված լինելու հանգամանքը:

-Համակարգում առկա են բազում այլ իմաստային և ծրագրային  թերություններ և բացթողումներ:

Առաջանորդվելով վերոնշյալով հավաքի մասնակիցները միաձայն որոշեցին,

  1. Հրաժարվել համակարգին միանալուց,
  2. Հիմնավորումներով դիմել ՀՀ կառավարությանը չեղարկելու 24.08.2017թ. որոշումը, և հետագայում մինչև որոշման նոր նախագծի ընդունումըստոմատոլոգների լայն շրջանակի հետ քննարկելու:
  3. 05.03.2018թ,-ին, ժամը 12-ին բողոքի ակցիա անցկացնել Շիրակի մարզպետարանում՝ Շիրակի մարզպետին ներկայացնել ժողովում արծարծված խնդիրները և ՀՀ կառավարությանն ուղարկվելիք նամակը»:

Նշենք, որ 2018 թվականի մարտի 6-ից ուժի մեջ է մտնում կառավարության՝ 2017 թվականի օգոստոսի 24-ին ընդունած «ՀՀ Կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի թիվ 867 որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» թիվ 1033-Ն որոշումը (այսուհետ նաեւ՝ Որոշում): Սույն որոշմամբ պայմանավորված ՀՀ Առողջապահության նախարարության աշխատակազմը՝ լիցենզավորված բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող եւ դեղատնային գործունեություն իրականացնող անձանց ուղղված գրության կից ժամանակացույցով նշել է էլեկտրոնային առողջապահական համակարգի ներդրման նվազագույն պահանջների ապահովման վերջնաժամկետները:

Որոշման մեջ ներառված են հետեւյալ պահանջները․

  1. Անձնակազմի նկատմամբ նվազագույն պահանջներ ենթակետում, որի ապահովման ժամկետը սահմանված է 2018 թվականի հունվարի 31-ը, նշվում է Էլ-առողջապահական համակարգից օգտվող վարչատնտեսական անձնակազմի մոտ նույնականացման քարտի (ID-ի) առկայության պահանջի մասին:
  2. Համակարգչային տեխնիկայի նվազագույն պահանջները վերտառությամբ կետում, որի ապահովման ժամկետն է 2018 թվականի մարտի 31-ը, նշված է՝
  3. Պետք է ապահովվի համակարգչի առկայությունը,
  4. Համակարգիչը պետք է համապատասխանի տեխնիկական նվազագույն պահանջներին, մասնավորապես. ունենա պրոցեսոր՝ առնվազն 2.40 գՀց, հիշողության սարք՝ 4GB (1x4GB) DDR4 2, օպերացիոն համակարգ՝ Windows 7 կամ ավելի բարձր տարբերակ, 3. առկա լինի CryptoCard ծրագիրը եւ 4. առկա լինի նույնականացման քարտ կարդացող սարք:
  5. Ինտերնետ կապի նվազագույն պահանջներ վերտառությամբ ենթակետի համաձայն, որի ապահովման ժամկետը 2018 թվականի փետրվարի 28-ն է, սահմանված է «Էլեկտրոնային առողջապահության համակարգին միացված մշտապես գործող ինտերնետ կապուղի յուրաքանչյուր վայրում առնվազն 1 մբ/վ սիմետրին ինտերնետ սնուցմամբ առաջին 5 օգտատիրոջ համար...»:
  6. Համաձայն ՀՀ կառավարության 2017 թվականի հուլիսի 20-ի թիվ 866-Ն որոշմամբ՝ ՀՀ Կառավարության եւ «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ՓԲԸ միջեւ 2017 թվականի սեպտեմբերի 1-ին էլեկտրոնային առողջապահություն համակարգը կոնսեցիոն կառավարման հանձնելու պայմանագրի՝ ատամնաբուժարանները պետք է նաեւ ամսական գումարներ վճարեն համակարգից օգտվելու համար` 7000-20000 դրամ, կախված համակարգում գրանցվող այցերի քանակից։

Այս կարգի դեմ բողոքում են նաեւ դեղագործական ընկերությունները, որոնք նամակով դիմել են վարչապետին, խնդրելով վերանայել առողջապահության էլեկտրոնային համակարգին միանալու ժամկետները։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել