• Latest news

Կատարելագործված 3D-փրինթերը թույլ կտա հետազոտել քաղցկեղային ուռուցքները (ֆոտո)

9 մարտի, 2018  16:32

ԱՄՆ Պերդյու համալսարանի հետազոտողների խումբը սկսել է ուսումնասիրել այն խնդիրը, որ այս պահի դրությամբ բավականաչափ իրատեսական միջավայր չկա մարդու օրգանիզմում քաղցկեղի տարածումը ու մետաստազների վրա դեղորայքի ազդեցությունն ուսումնասիրելու համար։

Ավելի վաղ հետազոտողները սովորական 3D-փրինթերներ էին գործածում պաթոլոգիաներով օրգանների վերստեղծման համար, սակայն դրանք բավականաչափ իրատեսական չէին։ Եռաչափ տպագրության փոխարեն, Լուիս Սոլորիոն ու նրա թիմը առաջարկել են եռաչափ «գրելու» տեխնիկան, երբ սարքն աշխատում է 3D-փրինթերի նման, սակայն ունակ է վերարտադրել ավելի մանր դետալներ՝ ստեղծելով իրականությանը առավելագույնս մոտ միջավայր։ Տեխնոլոգիան իրենից ներկայացնում է էլ ավելի նրբորեն կարգավորված էլեկտրասփինինգ։

Էլեկտրասփիննինգը էլեկտրականությամբ լիցքավորված պոլիմերային լուծույթի կամ ձուլվածքի վրա էլեկտրաստատիկ ուժերի ներգործման արդյունքում բիոպոլիմերային հյուսվածքների ստեղծման մեթոդ է։  

Այսպիսով, գիտնականները ենթադրում են, որ հիմա օրգանիզմում քաղցկեղային բջիջների տարածման, նաեւ դրանց վրա դեղամիջոցների ազդեցության մասին հետազոտությունները հիմնովին նոր մակարդակ դուրս կգան՝ զգալիորեն բարձրացնելով գիտական աշխատանքների արդյունավետությունը ու կրճատելով նոր դեղամիջոցների թեստավորման ժամկետը։

«Մենք կարող ենք մեր համակարգն օգտագործել որպես հարթակ դեղերի ու հազարավոր միացությունների մեջ դրանց վարքագծի հետազոտության համար։ Հույս ունենք, որ նման տվյալները հնարավոր կլինի ստանալ մեկ շաբաթվա ընթացքում, որպեսզի դրանք փոխանցենք բժշկին, քանի որ այս դեպքում ժամանակային շրջանակները շատ կարեւոր են»,- նշել է Սոլորիոն։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է