• Latest news

Оմբուդսմենը հոգեբուժական հաստատություններում խախտումների հարցում ԱՆ մոտեցումը «սկզբունքորեն անընդունելի» է համարում

21 մարտի, 2018  13:46

Հայաստանի օմբուդսմեն Արման Թաթոյանը դժգոհ է Հայաստանի առողջապահության նախարարության մոտեցումներից՝ կապված «Հոգեբուժական կազմակերպություններում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների ապահովման վերաբերյալ» արտահերթ զեկույցի հետ:

Մարտի 21-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա հայտնեց, որ հոգեբուժական հաստատությունների մոնիթորինգի ընթացքում հայտնաբերված խնդիրների վերաբերյալ հաշվետվությունները՝ դրանց լուծման ուղիների վերաբերյալ առաջարկների հետ միասին ուղարկվել են բոլոր գերատեսչություններին, որոնց ենթակայության ներքո են այդ հաստատությունները՝ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն, մարզպետարաններ եւ առողջապահության նախարարություն:

Օմբուդսմենի խոսքով՝ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից պատշաճ կերպով են արձագանքել, եւ ներկայումս խնդիրների լուծման աշխատանք է տարվում: Տարածքային կառավարման նախարարության միջոցով ստացվել են մարզպետարանների պատասխանները, սակայն դրանք գոհացնող չեն եւ չլուծված են մնում նախարարության մակարդակով:

«Առողջապահության նախարարությունից ստացվել են ընդհանուր բնույթի պատասխաններ, որոնցում ակնհայտորեն շրջանցվել են բարձրացված հարցերը, անտեսվել են խնդիրներ, որոնք վերաբերում են իրենց իրավասությանը, այդ թվում՝ առողջապահության նախարարի մի շարք հրամանների կոպիտ խախտումները: Աշխատանքի նկատմամբ այսպիսի մոտեցումը մեզ համար սկզբունքորեն անընդունելի է, այստեղ ակնհայտ է  անհետեւողականությունը: Ինձ այսօր առավոտյան հայտնեցին, որ մենք ԱՆ-ից լրացուցիչ պատասխան ենք ստացել, ես դեռեւս այն չեմ նայել»,- ասաց Արման Թաթոյանը:

Նա հավելեց, որ գերատեսչությունների բոլոր պատասխանները եւ պարզաբանումները ներառված են զեկույցի մեջ, որը տեղադրված է մարդու իրավունքների պաշտպանի կայքում:

Օմբուդսմենը հավելեց, որ զեկույցը չի հետապնդում բժիշկների աշխատանքը, բժշկական սպասարկման որակը կամ նրանց մասնագիտական հմտությունները գնահատելու նպատակ: Զեկույցը բացառապես նպատակ ունի ոլորտի խնդիրները հայտնաբերել, որոնք վերաբերում են կառավարման համակարգի նկատմամբ միասնական մոտեցումներին, օրենսդրական բացթողումներին, անընդունելի պրակտիկային:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է