• Latest news

Հայաստանի հոգեբուժական հաստատություններում գրանցվել են ժամկետանց դեղերի կիրառման դեպքեր. օմբուդսմեն

21 մարտի, 2018  16:44

Հայաստանի հոգեբուժական կլինիկաներում գրանցվել են ժամկետանց դեղերի եւ մատյաններում ոչ պատշա՝ ձեւով գրանցված հոգեմետ դեղերի դուրսգրման դեպքեր: Սրա վերաբերյալ նյութերն ուղարկվել են դատախազություն՝ ուսումնասիրելու համար: Այս մասին մարտի 21-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ ներկայացնելով «Հոգեբուժական կազմակերպություններում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների ապահովման վերաբերյալ» արտահերթ զեկույցը:

Օմբուդսմենը հավելեց, որ դեպք է գրանցվել, երբ դեղերով տուփի մեջ պահվել են նաեւ դեղերի դատարկ տուփեր, ծխախոտի դատարկ տուփեր եւ այլն, ինչն անթույլատելի է:

Նրա խոսքով՝ ժամկետանց դեղերի եւ բժշկական պարագաների ոչնչացումը նույնպես հաստատված նորմերի խախտումներով է կատարվում: Որոշ հաստատություններում հիվանդները կարող են հանգիստ դեղեր գնել հաստատության սահմաններից դուրս գտնվող դեղատներում, եւ սա բուժանձնակազմի կողմից ոչ մի կերպ չի վերահսկվում: Մինչդեռ, այսպիսի հաստատությունների հիվանդները կարող են ունենալ սուիցիդալ հակումներ, եւ առանց հսկողության դեղորայքի ընդունումը կարող է հետեւանքներ ունենալ: Օմբուդսմենի կարծիքով՝ անհրաժեշտ է այս գործընթացի վրա պատշաճ վերահսկողություն սահմանել:

Արման Թաթոյանը հավելեց, որ Հայաստանի հոգեբուժական կլինիկաներում բացի դեղորայքային թերապիայից, բուժման այլընտրանքային մեթոդներ գործնականում չկան: «Սակայն այստեղ կա նաեւ դրական փորձ, օրինակ՝ Սյունիքի մարզային հոգեբուժական դիսպանսերում հիվանդները զբաղվում են բանջարաբուծությամբ, խաղողագործությամբ եւ մեղվաբուծությամբ: Լոռիի դիսպանսերում որպես բուժման այլընտրանքային մեթոդ կիրառվում է դերձակությունը»,- ասաց նա:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել