Սովորական ծխախոտի փոխարինումը IQOS-ով ծխելու հետեւանքով հասցվող վնասը նվազեցնելու պոտենցիալ ունի: Հետազոտության արդյունքում նման եզրահանգման են եկել Լեհաստանի գիտությունների ակադեմիայի Մ.Նենկայի անվան Փորձարարական կենսաբանության ինստիտուտի գիտնականները:
Նշենք, որ IQOS-ն էլեկտրոնային սարք է՝ այլընտրանք ծխախոտին: Դրա մշակման հիմքում ընկած է թութունի այրումը տաքացումով փոխարինելու գաղափարը:
«Հետազոտությունը ցույց է տվել, որ այրումը տաքացումով փոխարինելը, ինչի արդյունքում նվազում է վնասակար կամ վնասակար լինելու պոտենցիալ ունեցող տարրերի արտանետումը, հեռանկարային մեթոդ է բջջի միտոքոնդրիումների վրա ծխախոտային արտադրանքի օգտագործումով պայմանավորված բացասական ազդեցությանը նվազեցման ճանապարհին»,- նշել է հետազոտության համահեղինակ Ջոհաննա Սժեպանովսկան։
12 ամիս տեւած հետազոտության արդյունքում մասնագետները հանգել են եզրակացության, որ էլեկտրոնային եղանակով թութունի տաքացումը՝ մինչեւ այրումից զգալիորեն ավելի ցածր ջերմաստիճանի, հանգեցնում է գոլորշու առաջացման: Այն պարունակում է նիկոտին եւ զգալիորեն ավելի քիչ թունավոր նյութեր՝ ծխախոտի այրման հետեւանքով առաջացած ծխի համեմատ:
Իրականում զարմանալի չէ, որ թութունի տաքացումը մինչեւ 350 աստիճան ավելի քիչ վնասակար նյութեր է արտազատում, քան դրա այրումը 800 աստիճանում, քանի որ ցանկացած օրգանական նյութի այրում առաջացնում է առողջության համար վնասակար նյութեր: Իհարկե, թութունի ցանկացած ձեւի օգտագործումը չի կարող օգտակար լինել առողջության համար. վնաս հասցվում է ցանկացած դեպքում։ Այնուամենայնիվ, ինչպես փաստում է ուսումնասիրությունը, սովորական ծխախոտի փոխարինումը IQOS-ով այդ վնասը նվազեցնելու պոտենցիալ ունի:
Բացի այդ՝ լեհ գիտնականները հանգել են եզրակացության, որ IQOS օգտագործելու դեպքում բրոնխիալ էպիթելային հյուսվածքի միտոքոնդրիումների (սա բջջի այն հատվածն է, որը վերջինի համար էներգիա է արտադրում) աշխատանքի վրա բացասական ազդեցությունը ավելի քիչ է: Առաջին հերթին նվազում է բջջային սթրեսը, ինչը կարող է դառնալ նյարդային համակարգի, սրտամկանի, աչքի ցանցաթաղանթի, կմախքային մկանների եւ էնդոկրին համակարգի խանգարման պատճառներից մեկը:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր